Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երկրորդ մասնի մեջ' մի ընդհանուր հայացքով փարատել եմ ոմանց տարակուսությունը և ցրել այս և այն անձանց մոլոր կարծիքներն ու առաջարկությունքր։

Ղ. Ա.

ՍԱՍՆ ԱՌԱՋԻՆ

Ա

Հայտնի է, որ մենք տփխիսեցիքս և մեր համարյուն եղթարք պո լսեցիք միակերպ չենք հնչում հետևյալ տառերը. բ, գ, դ, ծ, կ, ձ, ճ, պ, ջ, տ։

Այս տառերը միմյանցից մոտավոր հնչյուն ունենալով, ասվում են նմանահնչյուն, բայց ոչ նույնանհչյուն: Նմանահնչյուն տառերի տեսակը հինգ է, յուրաքանչյուր տեսակ ունի երեք տառ, դոքա են'

բ, պ, փ, գ, կ, ֆ, դ, տ, թ, ծ, ծ, ց, ջ, ճ, չ,

Յուրաքանչյուր տեսակի վերջին տառը, այն է' փ, ք, թ, ց, չ, թե' մենք և թե' պոլսեցիք միակերպ ենք հնչում. ուրեմն միմյանց նման չենք հնչում միայն այն տառերը, որոնք սկզբում ը հիշեցի։ Այժմ մեզ հարկավոր է քննել և իմանալ թե՝

ա) Ի՞նչ տարբերություն կա մեր և նոցա Հնչելու մեջ. բ) Ո՞վ է մեզանից ավելի ուղիղ հնչում, մենք թե Նոքա. գ) Ի՞նչ է դորա պատճառը. գ) Սխալ հնչողը ինչպե՛ս պիտի կարողանա պոնե ուղիղ գրել, որպեսզի մեր գրականության մեջ երկու տեսակ ուղագրություն հառաջ չգա, որ պատիվ չի թերիլ մեր ազգին և լեզվին։