Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայաստանի մի նահանգի չափ հազիվ կլինի։ Սոքա հայերի պես չեն գաղթել, այլ եղել են գերվողներ միայն դեպի Պարսկաստան և Տաճկաստան, բայց նոքա պոլսեցոց պես շեն պահել յուրյանց ազգությունն այդ տեղերումը, որ ժամանակին կիսատաճկի և կիսապարսկի լեզվով խոսելով' մի նոր բարբառի գրականության հիմ դնեն, այլ բոլորովին խառնվել են նույն ազգաց հետ և անհետացել։ Սոցա այժմյան գրականական բարբառն ևս մի է, և հնի պես հասկանալի, այս ' բացառությամբ միայն, որ սա այժմ մտցնում է յուր մեջ բազմաթիվ եվրոպական բառեր։

Լեզուն շատ անդամ մեռնում է ժողովրդյան համար, և միմիայն այն պատճառով, որ ժողովրդին անշարժ թողնելով' ինքն սկսում է առաջ էսա ղալ և հասնել մինչև յոթներորդ երկինքը, որ այնտեղ հրեշտակներին հասկացնե յուր ասածները։

Այո՛, լեզվի մահվան գլխավոր պատճառներից մինն այն է, որ քմահաճ արհեստավորներ են դուրս գալիս և կատարելագործելու մտոք' այս կտորը վերցնում, այն կտորը ավելացնում, այս ինչ բառը տգեղ համարելով գործ չդնում մի օտար բառ նորա տեղը դնում, այս ինչ ոճը ռամկական ասելով, պետք է ավելի խրթին, ավելի վսեմ գրել, միով բանիվ' մաքրում ենք, կոկում ենք, վսեմացնում ենք ասելով, հեռացնում են օրեցօր կենդանի, ժողովրդյան խոսակցական շեզվից և բոլորովին անհասկանալի անում նորան։ Ենթադրեցեք սորա հետ և այն հանգամանքը, որ այդ գործը առաջ է գնում միայն մի դասակարգի մեջ ու մի գավառում, և միևնույն ժամանակ ուսումնարաններ բանալու և նույն մաքրյալ և վսեմացյալ լեզուն ժողովրդի մեջ տարածելու, խոսակցական առնելու հոգս չի տարվում, այնուհետև հեշտ կլինի ձեզ րմբրոնել, որ այդ լեզուն եթե ոչ մի հարյուր, անշուշտ երկու հարյուր տարուց հետո թե ժողուէրդյան, թե նույնիսկ յուր գրողների համար կդառնա մի արհեստական և ւքեււյալ լեզու: Վրաց լեզուն չի ունեցել ոչ Նարեկացիներ, ոչ Մագիստրոսներ, ոչ Շնորհալիներ և ոչ վերջապես աբբայականներ։ Ազգը քրիստոնեացել է, այդ առթիվ հարկավոր է եղել գիր և դրա֊