Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կանություն ունենալ, մի կողմից մեր Մեսրովպն է օգնել, մյուս կողմից' մեր կաթուղիկոսունք։ Վերջապես ես նոցա հնչյունների անարատ մնալը այդ բոլոր հանգամանքների հետ և յուրյանց անկախությանն եմ տալիս, որ տևել է մինչև մեր գարու սկիզբը (թեև ընդհատվելով փոքր ժամանակամիջոցներով), այլև որ բացի հայերից իրենց հետ խառն բնակող այլ ժողովուրդ չեն ունեցել երկար ժամ տնակով։

Ուրեմն վրաց տառերի հնչյունները ազատ են մնացեք դարերի հոսանքներից և պահպանել նույն և մի հնչյունները, ոո տվել է մեր Մեսրովպը հայկական տառերի հնչմանց համեմատ։ Տփխիսեցիք վրաց լեզվին են պարտական, որ իրանց հնչյունները մաքուր են պահպանել մինչև այսօր, սորա հակառակ պո լսեցիք որ կորցրել են իրանց հնչյունները, դորա պատճառը ուրիշ բան չէ, եթե ոչ տաճկաց լեզուն։ Այս հանգամանքի հետ պետք է ի նկատի ունենալ և ոչ պակաս ուշադրության արժանի մի այլ հանգամանք. այդ է տաճկաց փափկանալը և քնքշանալը, ինչպես կենցաղավարությամբ, նույնպես և խոսակցությամբ, որպեսզի որոշվին թե իրանք գյուղական ռամիկներ չեն կոշտ ու կոպիտ, այլ մայրաքաղաքացի, քաղաքակրթյալ և ուսյալ։ Հնչմանց մեջ նորաձևություն մտցնելը մի տարօրինակ բան չէ մեծ քաղաքներումը և մեծամեծար տներումր, այդ բանն սկսվում է հարեմներից և պալատներից և սակավ առ սակավ վարակում ամբողջ քաղաքը։ Քանի տարի է, որ Պոլսի հայերը սովորություն են արել հայերեն խոսիլ, ուսումնարաններ և գրականություն ունենալ,— համարենք երեսուն տարի, թող լինի մինչև անգամ հիսուն։ Ուրեմն նախընթաց հարյուրավոր տա րիներից ոսկրյալ մինչև այսօր դոցա տաճկերեն խռսիլները ոչ մի ազդեցություն չի արել դոցա լեզվի և հնչմանց վերա։ Գիտենար ադյոք սլոլսեցիք, որ այդ կլիներ մի գերբնական բան։ Եթե ես փոքր-ինչ տաճկերեն լավ իմանայի, արաբական լեզվի հետ քիչ շատ ծանոթ լինեի, քայլ առ քայլ ցույց կտայի այն բոլոր կերպարանափոխությունը, որ տաճկերենի