Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեղերի տաճկախոս հայերը։ Մի հայ ամիրա (թող լինի նա Պոլսո ծնունդ) որքան էլ մաքուր, որքան էլ փափուկ խոսի տաճկերեն, չի կարող նույնը լինիլ, ինչ որ խոսում է տաճիկ ցեղի ամիրան։ Ուրեմն այս գրվածի մեջ ես ոչ մի բան չեմ ենթադրել, բացի մի ծանոթությունից, որի մասին ահա ինչ կասեմ։ Մենք պատմություն չունինք այս բանի բուն նշանակությամբ։ Եթե մեր բոլոր պատմություեքր ժողովենք մի տեղ հայրենք, իմ կարծիքով ոչ մի կորուստ չենք ունենալ։ Ներկա գարուս գիտության պահանջներին համապատասխան չեն դրանք, մեր փնտրած նյութը չեն տալիս։ Ես իմ ենթագրությունը ավելի ուղիղ կհամարի մ, քան թե մի որևիցե պատմության մեջ տպված փաստ, որ շատ անգամ ոչինչ բնական հիմք չունի և սուտ է ըստ ամենայնի։ Համարենք, որ այս ծայրահեղություն է. և հիրավի't դեռևս վաղ է այսպես բան ասելը, առաջ պետք է նորը շինել, հետո հինը քանդել, մենք ոչինչ չշինած՝ ամեն բան քանդում ենք, սա թե' անմտություն է և թե' հիմարություն է։ Ես բոլորովին համաձայն եմ։ Ես մեղա աստծո։ Բայց դուք պատասխանեցեք ինձ այժմ։ Ահա քանի տարի է, որ Պոլսո մեջ լրագրեր, ամսագրեր և այլևայլ հրատարակություններ են լինում, բայց կարող եք արդյոք դրանց էջերից տաճկական Հայաստանի դրության մասին մի որևէ հասկացողություն կազմել։ Քանի տարի է, որ մենք իմացանք թե աշխարհիս երեսին զեյթունցիք կան, բայց հիմի լինի, ո՞վ գիտե զեյթունցիք ինչպե՞ս են խոսում։ Ո՞վ է լսած, քանի՞ բարբառներ կան տաճկական Հայաստանումը և ինչպիսի՞ք են դոքա. մհր խնկելի Խոր ենացին զանազան անուններ է տալիս Մոկացինը գավառին, որպիսիք են Իշայր, Մյուս Իշայր, Իշուց գավառ և այյն։ Ո՞վ գիտե, այս գավառի բնակիչները արդյոք դեռևս կենդանի՞ են, և եթե կենդանի են, ի՞նչ լեզվով են խոսում... մենք ի՛նչ կիմանայինք թե Ղարաբաղու ձորերումը ինչպես են խոսում և ինչ տեսակ մարդիկ են, եթե Փրեյդումը չգրեր «Մշակի» մեջ' նրանց լեզվով մի բան չերևցներ, որ այս մարզիկը կրթության կողմանե էլ այնպես են, որ «Առչը վար առչ ւս՝ օղը մ չի Տղըրկեցե տառնա, էսը գեօրա գիգաթա մեր հալը հինչ ա», որ ուզում է ասել թե՝ Արջը որ արջ է, չի կամենում Դիզակեցի դառնալ. и որանից կարող ես իմանալ, թե