Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամենայն ինչ յուր տիրոջն էր, իսկ ազնվականաց նույնպես պետք չէր, վաճառական չէին, հոգևորական չէին, ուրեմն նոցա մի դասակարգի մեջ միայն կար դպրություն, այն է՝ հոգևորականաց մեջ։ Իհարկե բացառություն կլիներ, առանց այդ չէր լինիլ, միայն թե այնպես մի ընդհանրական պահանջ չէր, ինչպես հայերի մեջ։ Վրացիք դեռ մինչև այսօր տառերի ձուլարան չունին և չեն ունեցած երբեք։ Տպագրություն ևս չեն ունեցած մինչև ռուսաց հպատակիլը։

Բ

Որպեսզի ավելի շատ զենք տամ իմ ուսումնասեր ընթերցողի ձեռքը, պետք է ասեմ, որ բարբառի փոփոխվիլը մի մեծ բան չէ ազգաց պատմական կյանքի մեջ և ոչ էլ երկար ժամանակի կարոտ։ Ես իմ աչքովս տեսել եմ (պետք է գիտենաք, որ ես էլ բավական տեղ պտտած եմ, և այն ոչ կույր զկուրայն) Վրաստանի գյուղերում ղարաբաղցի գաղթականներ (ասում եմ ղարաբաղցի, ըստ որում ես չգիտեմ ոչ մի ցեղ հայերի մեջ, որ դորա պես ավանդապահ լինի)։ Ղարաբաղից եկած ծերունիք խոսում են մաքուր Ղարաբաղի բարբառով, բայց նոցա թոռները երկու բառ չէին կարողանում խոսել հայերեն, և ասածդ էլ բոլորը լավ չէին իմանում։ Ահա այսչափ կարճ ժամանակում կարողանում է փոխվիլ լեզուն։ Հայրը պահպանում է ցմահ, որդին աղավաղում է, թոռ չէ կամ տաճիկ չէ։ Ես բաթումցի տաճիկներ շատ եմ տեսել, որոնք ոչ միայն կերպարանքով և կազմվածքով բոլորովին վրացու նման են, այլ նույնիսկ տաճկերենի շեշտերից, արտասանությունից, տառափոխությունից երևում է, որ սա հաստատ վրացի է, բայց որ վրացի չենք ասում, այդ միայն նորա համար, որ թե կրոնն է կորցրել և թե՛ լեզուն[1]։ Այսպես են ահա և Կեսարիո և

  1. Տաճիկները գիտեն, որ սոքա թուն տաճիկ շեն, այլ տաճկացած վրա§իք, որոնք անվանվում են ալալ»։