Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թե գրականության մեջ), որոնք մի ժամանակ մեր հայկաբաններին թվում էին զուտ հայերեն և մեկնում էլ էին — կանգեղ, որ է` կա-անդեղ, եկեղեցի—եկ֊եղիցի, բազե որ է—,վազե...


Հարկ չհամարելով հինգերորդ ոսկեղինիկ գարու մատենագրությունից անթիվ օտար բառեր մեջ բերելու, որովհետև վստահ եմ, որ ոչ ոք այդ մասին կասկած չունի, ես այսքան կասեմ միայն, որ եթե մենք խորշելու լինինք օտար բառերից, թե հնից և թե՛ նորից, և սկսենք մեր ՜գրականությունից դուրս մղել բոլոր օտար բառերը, այնուհետև էլ այնքան բառ չի մնալ, որ կարողանանք «Լեզու» հանդես հրատարակել։


Ծայրահեղ մաքրասիրությունը ծայրահեղ օտարամ ոլության չափ արհամարհելի է։ Մեզ առաջնորդ պետք է ունենանք մեր առողջ դատողությունը, որ մեզ թելադրում է, թե ի նչ դեպքում ի՛նչպես պետք է վարվիլ։ Պետք չէ մժղուկներ քամել և ուղտեր կուլ տալ։ «Լեզու» հանդիսի լեզուն, հայկական մաքուր բառեր ունենալով հանդերձ, բնավ երբեք հայերեն չէ: Լեզուն ամեն բանից առաջ պետք է հոգի ունենա, կենսունակ լինի, բայց որովհետև Մխիթարյանների տեսությամբ լեզուն իբրև մի գործարանական մարմին չի նկատվում, մենք կնմանեցնենք լեզուն մի բազմաթել քնարի։ Եթե չեք ընդունում, որ նա պետք է հոգի ունենա, ընդունեցեք դոնե, որ նա պետք է քնարի թելերի ներդաշնակությունն ունենա։ «Լեզու» հանդիսի նույնիսկ բանաստեղծական բաժնի մեջ ոչ միայն հոգր չկա, այլև ոչ իսկ ներդաշնակություն կա։


1887


ՏԱՌԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ Նվեր «Ամսօրյա hանդեսին»


Մեր ապագա ազգային դրականության պատմություն գ8wղին կտսրկում եմ ահա ինչ։ նախ քան իր գործի սկսելը մի երկար ներածություն ունենա, որի մեջ չմոռանա մանրամասն