Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գրել մեր մեջ գրավաճառության և գրական չարչիության պատմությունը։ Թոզ իմանա պարոնը, որ մի ժամանակ մեր տպարանները սուրբ էին, սուրբ մարդկանց ձեոի և սուրը գրքեր տպելու էին ծառայում։ Ամեն մի տպած գրքի վերջում չէր մոռացվում մի հիշատակարան տպել, որի մեջ հիշված էին լինում տպագրողի յոթը պորտը, ծախքը հոդացողինը նույն֊ պես, չէին մոռանում հիշել ոչ միայն գրաշարին ու տպագրի- չին ևս, այլ նույնիսկ մրազարկին էլ։ Ես տեսա մանկությանս ժամանակ ծերունի վարպետներ, որոնք մի ժամանակ գրա֊ շար էին եղել է ջմ իա ծնում և նրանք ասում էին. ((Երբ որ ուզում էինք մի սուրբ գիրք շարել, օրինակ' Սաղմոս, Մաշ֊ տոց, նարեկ, Խորհրդատետր, առաջ խոստովանվում, հաղորդ֊ վում էինք Ա շարելու ժամանակ ծում էինք պահում, օրը մեկ անգամ էինք միայն հաց ուտում, այն էլ պասուց կերա կուրл։ Թիֆլիսում էնֆիաճյաններից առաջ' բոլոր վաճառելի գրքերը մի մղդըսու վրա էին բարձված։ Մղդըսին գրքերի մի մասը խտըտած, մյուսը* շալակին, ման էր ածում փողոցե փողոց։ Գրախանութ չկար։ Պ ատմ ում են, որ էնֆիաճյան եղբայրներն ևս իրանց գրավաճառությունը նույն մղդըսու ձևովն են սկսել, և ավելի ճարպիկ գտնվելով' կարողացել են մեծ խանութ բաց անել և Ստամբոլուց ու Վենետիկից ահագին քանակությամբ գրքեր բերել տալ։ Այս բանն ամենից լավ կիմանա պ. Համ֊ բարձում էնֆիաճյանցը, որ ոչ միայն առաջին գրախանութ բաց անողն է Թիֆլիսում, այլև մասնավոր և մարդավարի հայ տպարան բաց անողը, որի վրա ահագին ծախսեր է արել իմ ներկայությամբ։ Սկ и ած այն օրից, երբ մեր տպարանները դառնում են մասնավոր անձանց սեփականություն, հիմնվում 'են շահա֊ խնդրական նպատակով, սկսած այն օրից, երբ աղգի մեջ ընթերցասիրության սաստիկ պահանջ է հայտնվում, դուրս են գալիս մասնավոր գրավաճառներ, աշխարհական հրատ արա֊ կիչներ, երբ վանքերն անգամ սկսում են իրար դեմ մրցել, ինչպես Վիեննա, Վենետիկ և Երուսաղեմ, այդ օրից մեր գրա֊ կանությթւնն սկսում է քանակությամբ աճել, բայց հատկու֊ թյամբճ ընկնիր Սկսեցին խելոք բաների հետ և անմիտ քաներ հրատարակել, օգուտ քաղելով ժողովրդի չհասկացողությունից։ 301