Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շնորհիվ այլևս այսպես ասող չկա։ Սրբազան Մանկունին պատ¬ մում էր։ որ իր հայրենիքում քաղաքավարություն են համա¬ րում գրոց լեզվում Խ գիրը Հ֊ի դարձնել, և ասում են' €որ հաչեցար})։ Ի՞նչ ասել կուղի, որ այս հաչալներին միայն ուղիդ դպրությունը կարող է իւոսել սովորեցնել։ նախ և առաջ պետք է ժողովուրդ և բարբառ մի կողմ դնել և դպրության խնդիրը լուծել, թե' ի հնուց անտի, ո՞ր վան¬ քերում ինչպե՞ս են գիր սովորեցրել և ո՞րտեղ է ամենից առաջ խախտվել սովորեցնելու ձևը։ Այս խնդիրը կապ ունի և շարականների եղանակի և ուրիշ շատ եկեղեցական բաների հետt Պոլսեցիք պնդում են, որ շարականների ճիշտ եղանա¬ կը, նախնյաց երգածը, Պոչիս է պահպանվել, իսկ էջմիած նում խանգարվել է։ Եվ այս խնդիրը նրանք սրի ուժով իրանց կողմը վճռեցին, որովհետև իշխանությունն իրանց ձեռքին էր, կաթողիկոսը պոլսեցի էր, իր երգածը ձայնագրել տվավ իբրև ավելի ուղիղ։ Եթե հրամայեր, որ այսուհետև էլ չասեն բեն, գիմ, դա, այլ փեն, քիմ, թա, ի՞նչ կարող էին անել վարժա- պետները, պետք է այդպես էլ դաս տային։ Եվ հենց այսպես էլ արել են մի ժամանակ Կիլիկիա յում, և անողները եղել են կաթոլիկ է լատին վարդապետները, հիմնվելով երևի Ժոգո- վըրդի արտասանության ւ]րա, որն անշուշտ խանգարված պի- ս։ի լիներ այդ ժամանակ և դրանից էլ շատ առաջ։ Սրա համար է, որ ասում եմ, պետք է բարբառը դպրությունից զատեր Հիրավի, եթե մեր դպրությունը բարբառների վրա հիմնելու լինինք, բանն ո՞ւր կերթա. չէ՞ որ հարյուրավոր բարբառներ ունինք, որոնց մեջ ոչ միայն մեսրովպյան հնչյուններն են աղավաղված, կամ հենց նրանից էլ շատ առաջ աղավաղ են եղել, այլ կան բարբառներ, որոնք վաթսունի չափ հնչյուն ունին, ինչպես է, օրինակ' Ղարաբաղի բարբառը, որն ունի երկրորդական բաղաձայններ եղածից դուրս և երկրորդական ձայնավորներ։ Ինքը Մեսրովպն ի՞նչպես արավ, արդյոք մեկ բարբառի համաձայնեցրեց իր տառերը, թե շատ։ Քանի որ Մխիթար- յանք այսօր այնքան հասունացած են, որ բևեռագրեր և նա¬ խամայր լեզուներ են հետազոտում, էլ չեմ պնդում, որ հայր Ադամի լեզվով են խոսում,— գիտեն անշուշտ, որ Մեսրովպի 304