Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Օրինակ` սուրը դառնում է սօր, թուրը` թօր, բայց ջուրը` ճիրթ Շատ բառերում էլ պահպանում է գրաբարի ուն, ինչպես հարուստ, կարկուտ, նույնպես և բայերի օղ վերջավորությունը* տանօղ, պիրօղ, ասօղ, խօսօղ և, առհասարակ, բոլորը։ Իմ միտքս այստեղ այն չէ, որ ցույց տամ Ղարաբաղի լեզվի փոխմունքներիշ կանոնը, այլ ցույց տալ միայն, թե սա նման չէ գրաբարին, մինչդեռ Արարատյանը հար և նման է նրան, և համարյա ոչ մի բառում տարբերություն չի անում։ Ղարաբաղցիք իրանց վէ-ն պահպանում են և կարդալիս։ Կարդում են. ոէրթեակ, լուր խրատու հօր քօ։ Ոերթի մարթօ, տէտ կացուցի զքեզ։ Ոէչ ոէք է նման քեզ… Ոէր արարեր զտի կորձօ, և զկիշեր…

Մյուս բարբառներումն էլ մեր ոն չի հնչվում իբրև վօ, այլ մի տեղ ուվօ, մի տեղ իւ և շատ տեղեր նաև օ։ Պոլսեցիք, խրիմեցիք և Մխիթարյան հարք հնչում են օ։ Սրբազան Այվազովսկին խոսելիս և կարդալիս արտասանում էր օ։ Ես կըսեմ օր, օրնօր, օսկի, օրթյակ և այլն։ Մենք չգիտենք, թե մեր նախնիք՝ Սահակ և Մեսրովպ ինչպես են եղել հնչելիս, բայց հաստատ կարող ենք ասել, որ չէին հնչում օ, այլապե ոչ աւ երկբարբառը կլիներ օ-ի տեղ և ոչ էլ կհարկադրվեին վերջերում հունաց օ գիրը վերցնել։ Կարող էր պատահել, որ շատերն այս գիրը գործածեին սխալմամբ օ-ի տեղ և այսպիսի բառերը մնացած լինեին, ինչպես Ավետարան կարդալուց առաջ ասվող «օրթի» բառը -6գրում են և՛ որթի, և՛ որթիւ, և՛ օրթի։

Շատ տեղեր օ գրելու տեղ ով են գրել հատուկ անուններով, ինչպես Մեսրովպ, Մեսրօպ և Մեսրոպ, Սողովմոն, Սօղօմն ևՍողոմոն։Սառերի մեջ կարող էր այս տառը պահպանվել և հիմա այսպես ենք գրում և հնչում, բայց սկզբում՝ ոչ։ Եթե մի տարակույս կա, այս այն է, որ չգիտենք թե արդյոք նրանք վօ՞ էին ասում թե ուվօ:

Ի․ Վ․ ՈւՈԻՄ․ ՎՈԻՄ․ ԻՈԻՄ

Մեր բայերի մեջ ում վերջավորությունը ոչ միայն տաճկաստանցոց համար է գայթակղության քար դառել, այլ 318