Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իմաստութեան և երգարանց բանավորաց, վասնորոյ ավելորդ է մեզ և այլ հաղագս անբանից արանց թուլամտաց վայրենեաց ճառել»։

Մեր գիտնականներն իրանց ճառերը հիմնում են այն ահագին տարբերության վրա, որ տեսնում են գրաբարի և բարբառների քերականության մեջ, և դրանից գալիս են այն եզրակացության, որ կենդանի բարբառները անչափ փոխված են: Բայց թե բարբա՞ռն է փոխված արդյոք, թե գրաբարը, այս հարցն անբնական են համարում իրանց տալ։ Այս ամենապարզ խնդիրը մեզանում գլխիվայր է ըմբռնված։ Ո՞վ արդյոք հետազոտել գրաբարը ջոկ, բարբառը ջոկ և գտավ, որ փոխվածը բարբառն է, այլ ոչ գրաբարը։ Այս սխալը հառաջ է գալիս և նրանից, որ մերոնք մեր կյանքի մեջ պարզ աչքով ոչինչ չեն տեսնում, ոչինչ չեն նշմարում, մինչև չեն զրահավորվում եվրոպական ակնոցով։ Մտածում են թարգմանաբար, խոսում են թարգմանաբար։ Ինչ որ Եվրոպայի լեզվագետներն ասում են իրանց լեզուների մասին, մերոնք էլ նույնը ավելի էլ կիսատ-պռատ կրկնում են մեր լեզվի մասին, մոռանալով, որ նման հանգամանքները կարող են նման հետևանքներ առաջ բերել, և ոչ չնման։ Եվրոպայում փոփոխություն շատ է եղել, ճշմարիտ է, բայց այդ չի նշանակիլ, որ Չինաստանումն էլ միևնույն ժամանակամիջոցում նույնքան փոփոխություն է եղել, կամ պետք է որ եղած լինի։ Ասիան էլ Ասիա չէր լինիլ, եթե ամեն կողմով Եվրոպայի նման լիներ։ Քաղաքակիրթ Հունաց և Եգիպտացոց ժամանակակից Աֆրիկայի վայրենիները մինչև այսօր շարունակում են իրանց վայրենությունը։ Միևնույնը կարող ենք ասել և Ասիայի չվայրենի ժողովուրդների մասին, որոնք մտավոր զարգացման մի հայտնի աստիճանի վրա քարացեք մնացել են անշարժ։ Ի՞նչ համեմատություն ներկա գերմանացու և նրա նախահոր՝ մեր դրացի օսերի փոփոխության հետ։ Հայերին բարբարոս էին համարում հույները դեռ հինգերորդ դարում։ Եթե այսօր Խորենացին տեղից վեր կենար, կարող էր բառացի կերպով կրկնել անսիրելություն իմաստության և երգարանաց բանավորաց: Այդ բանավոր երգերն իր ժամանակին էլ կային, բայց ինքը ծերության պատճառով ժամանակ