Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինքն իրան չօգնողը նույնիսկ աստծուց оգնություն հուսալու իրավունք չունի։ Մեզ պես խեղճ ազգերը միայն ինքնօգնությամբ կարող են զորեղանալ և պահպանել իրանց գոյությունը։ Դժբախտ ազգերի ամեն մի գիտակից անդամի մեջ շատ զարգացած է լինում ինքնապաշտպանության զգացումը։ Դրանք դառնում են մի-մի լուսատու ճրագ և լուսավորում իրանց ազգակիցների առաջադիմության ուղին... դեպի ԻՆԳՆՕԳՆՈԻԹՅՈԻՆ...

1911

ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋԸ

էջմիածնի ներկա վիճակը պահանջում է շտապեցնել կաթողիկոսի ընտրությունը։ Ո՞վ ունի իրավունք մաքրելու էջմիածինը, և բարեկարգելու, եթե ոչ համայն ազգի քվեով ընտրված հայրապետը, որին և ավանդվում է Մայր Աթոռը այն վիճակի մեջ, որում թողած է լինում նախորդ հայրապետը։

Պետք է օր առաջ նախապատրաստել, նախազգուշացնել հայ համայնքներին, որոնք ցրված են աշխարհիս մի ծայրից մինչև մյուսը, շաղկապել նրանց ուշքը մի միացյալ շղթայով, կենտրոնացնել նրանց մտադրությունը ընտրելիների վրա։

Թո՛ղ ամեն տեղ իմանան, թե ո՛րտեղից ինչ քամի է փչում, ո՛վ է ստում ու կեղծում, ո՛վ է կռվում ստության և կեղծիքի դեմ, և ըստ այնմ որոշեն իրանց անելիքը, իմանան, թե որպիսի պատգամավոր պետք է ընտրեն և ո՛ւմ ձայն տալու համար։

Թող իմանա հայ ժողովուրդը, որ ընտրական պայքար մղողների մեջ շատ շատերն են լինում ամոթ ու երկյուղ կորցրած. դրանք ամեն տեսակ կեղտով բծավորում են արդարներին, որոնք իրանց ուզածը չեն, և ամեն տեսակ բարեմասնություններով զարդարում իրանց ուզածին, թեկուզ նա տեր լինի յոթը մահացու մեղքերի։

Ճարպիկ մարդկանց համար մի օրվա տարածած սուտն էլ ունի ահագին նշանակություն։ Մինչև այդ սուտը կհերքեն,