Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժամանակ, երբ մեր ապրելու եղանակը ոչ թե եսական կլինի կամ ինքնասիրական, այլ երբ նա կլինի համայնասիրական, մարդասիրական, այլասիրական։ Եթե ամեն ոք միայն իր անձի համար աշխատե, նա պիտի թշնամական դիրք բռնե դեպի ամենքը, սկսած իր ընկերից, եղբորից, հարևանից մինչև ավելի հեռուն, մինչև ամբողջ մարդկությունը. իսկ դրա հակառակը, եթե ամեն ոք աշխատե ամենքի համար, նա դրանով բարեկամական դիրք կբռնե դեպի ամենքը։ Առաջին դիրքից առաջ կգան կռիվներ, խռովություններ, խաբեություն, խարդախություն, հարստահարություն, ավազակություն, բռնություն և առհասարակ այն բոլոր չարիքները, որոնք գոյություն են առել աշխարհիս երեսին. իսկ երկրորդ դիրքից առաջ կգա սեր, միություն, եղբայրություն, մի խոսքով` մարդավայել կյանք և երջանկություն: Այսպես, ավետարանի մեջ ցրված գույնզգույն անգին քարերից երբ մի մոզաիկ ենք կազմում ըստ մեր ներկա հասկացողության, կարողանում ենք կարդալ հետևյալը։ Ոչ մի անհատ մի ուրիշ անհատից կախումն չպիտի ունենա, այլ ամենքն էլ պիտի համարվին համայնքի հարազատ որդիքը։ Մարդը մարդու դեմ գոյության կռիվ չպիտի մղե, այլ ամենքը միացյալ ուժով, իրանց բանականությամբ ձեռք բերած զենքերով ու գործիքներով պիտի կռիվ մղեն բնության դեմ, պիտի հափշտակեն բնությունից ամենայն ինչ, որ պետք է իրանց կեցությունը շարունակ բարվոքելու համար։ Մարդը պետք է կատարյալ լինի, որպես իր ստեղծողը. նրա պես ստեղծող ու հնարող պիտի լինի։ Ոչ ոք քանքարաթաքույց չպետք է լինի, ամեն ոք իր ունեցած բնական Դիրքերը պիտի գործ դնե հօգուտ ընդհանրության։

Ժողովուրդները այս ու այն կրոնի կենսական մասին են նշանակություն տալիս, և հենց որ տեսնում են, թե իրանց կրոնը այլևս չի ծառայում իրանց բարեկեցությանը, անցնում են դեպի այն կրոնը, որ նրանց ավելի բարեկեցիկ վիճակ է խոստանում։ Լինում են անհատներ, որոնք իրանց կրոնի համար նահատակություն են հանձն առնում, բայց հազարավորները փոխում են իրանց կրոնը թե կամովին և թե նեղն ընկած ժամանակ։ Քրիստոս ասում էր. «Եկեք ինձ մոտ, ով վաստակածներ և բեռնավորներ, ես ձեզ կհանգստացնեմ» Եվ գալիս