Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կերպ, այլ առայժմ կամենում ենք ասել միայն, թե աշխատությունն է երջանկության միակ ճանապարհը, և որքան գիտակցաբար լինի աշխատությունը, այնքան ավելի կմոտեցնե մարդուն այդ նպատակին։ Բայց կան մարդիկ, որ երևակայությունից թելադրված, իրանց անձը ենթարկել են ծուլության, ալարում են հավատալ, որ երջանկություն ձեռք բերել միայն աշխատությամբ կարելի է, թե՛ այս անցավոր կենցաղույս վերաբերությամբ և թե՛ այն։ Արքայությունն երկնից բռնաբարի և բռոունք հափշտակեն զնա։ Չէ՞ որ մենք առաքինությամբ կարող ենք ձեռք բերել անանց երջանկությունը։ Բայց ո՞վ է լսել, որ առաքինությունը մի վերացական բան լինի և ցնորաբանության հետևանք։ Առաքինությունը գործ է, աշխատություն է, որ յուր նմանակցին սիրելու և կարեկից լինելու մեջ է կայանում։ Եթե մենք ճշգրիտ կատարենք աստվածային այս կենսատու պատվերը, անշուշտ այս կյանքի մեջ ևս կարող ենք երջանկության մոտենալ։

Կարո՞ղ է միթե հասարակության մի անհատը յուր արդար աշխատության պտուղը վայելել, եթե մյուս բոլոր անհատները գող և ծույլ մարդիկ են։ Եվ եթե հասարակության մի անդամը, կարծելով որ միմիայն նյութական ճոխությամբ կարող է հասնել երջանկության և այդ կարծիքը իրեն համար մի նոր գյուտ համարելով, ուզում է հասնել այդ նպատակին ինքնուրույնաբար, դա պիտի նախանձի անշուշտ յուր ընկերի բախտի վերա, պիտի ամենայն ջանք ի գործ դնե, որ նա ևս չճոխանա, որպեսզի ինքը միշտ անհամեմատ բարձր մնա նորանից։ Եվ այսպիսի կերպով հարստացած մարդը մի՞թե երջանկության մոտեցած կհամարվի։ Ամենևին ո՛չ. վասն զի երջանկությունը մետաղ չէ և ոչ մետաքս, այլ հավասարակշռություն պահպանել է հոգեկան, մարմնական և մտավորական պահանջմանդ մեջ։ Եթե այդ պահանջների կատարելովը միայն կարելի է մոտենալ երջանկության, ապա ուրեմն որքան ընդհանրական լինի այդ ձգտողությունը, որքան ընկերական, այնքան շուտ կմոտեցնե մարդուն յուր նպատակին։ Մենք չենք կարող մի զրկանք հասցնել մեր ընկերին և հանգիստ խղճմտանքով մեր հոգին վեր ուղղել դեպի արարչի աթոռը, և եթե այդպես անենք, կրկին պատիժ կընդունինք՝ կրկնապատկելով մեր խղճմտանքի