Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տանջանքը․ վասն զի՝ երթ, կասե, նախ հաշտյաց ընդ եղբոր քում ․․․․․․ վասն զի՝ զաստված, զոր ոչ տեսանես, զիա՞րդ կարիցես սիրել․․․

Վերջապես ասել կամեցանք այսքան խոսելով, թե աշխատությունը մի բնական պահանջմունք է մարդուս բնության մեջ դրած ի սկիզբանե անտի արարչագործի ձեռամբ, թե չկա մարզ, որ ազատ լինի այդ օրենքից և թե դա մարդկային սեռը երջանկության մոտեցնող միակ գործին է, թե՛ անցավոր կենցաղույս վերաբերությամբ, և թե՛ անանց։

Այն բոլոր միջոցները, որոնք համարվում են լուսավորության միջոցներ, ծառայում են այդ նպատակին․ ցույց են տալիս փորձով և բանիվ, թե ինչպես ավելի դյուրագույն է, հարմարավոր է, բնական է, վայելուչ է և, վերջապես, օգտավետ է աշխատել։

Պարբերական թերթը լինելով լուսավորության գործիքներից մինը, արձակ ճանապարհ ունի մտնելու ընդհանուրի մեջ և նորան իր մտաց զարգացման աստիճանին հարմար սնունդ տալու և հասկացնելու, թե ինչպես պիտո էր աշխատել։

Ձեռք առնելով «Արարատ»-ի երկրորդ տարվան ընթացքի ղեկը, զգում ենք, որ այդպիսի մի պարտավորություն և մեզ վերա կա կատարելու մեր ժողովրդյան մեջ․ ժողովրդյան եմ ասում, որին երբ համեմատում ենք այլ ժողովրդոց հետ, բոլորովիմբ տարբեր ենք գտնում նորան թե ըստ քաղաքականին և թե ըստ մտավորականին և բարոյականին։ Մեր խորին ուշադրությունը դարձնելով այս տարբերության վերա, մենք նկատում ենք, որ ոչ ամենայն աշխատության կերպ, որ գործ է դնում ուրիշ ազգ, կարող է գործ դնել և հայ ազգը, բայց ինչ կերպ որ ամենակարևորագույնն է և անհրաժեշտ հարկավորը, այն կարող է գործ դնել և հայը։ Այդ կերպն է երկայնամտությամբ և միաբանական սիրով աշխատելը։ Միաբանական սերը պետք է լինի հիմն մեր աշխատությանց, ընդանուրի օգուտը նորա վերա կառուցած։ Ուրախությամբ սրտի մենք նկատում ենք, որ այս պատվական ձգտողությունը այժմ ամեն հայի մեջ էլ զարթել է, ուսման և կրթության կարևորությունը ձայն բազմաց է դառել․ սակայն ցավելի է նկատել, որ շատ տեղերի հաոաջընթացություն անգիտակցաբար և աննպատակ է.․․․