վանդակությամբ, իսկ սկզբունքով միևնույն էին: Հնից էլ տարբերվում էին միայն նորանով, որ այր ասելու տեղ ասել էին տալիս ա՛, բեն ասելու տեղերը: Տեսա, որ այդ այբբենարանների միակ նպատակը գրագիտություն սովորեցնելն է, բայց նորան էլ թե' դժվար և թե անբնական ճանապարհով են գիմում։ Այս իսկ պատճառով ես վստահացա հանդես դուրս գալ իմ «Ուսումն մայրենի լեզվի» այբբենարանով և նորա Հրահանգով։ Իմ քարոզած սկզբունքները հետևյալներն էին և են այժմս էլ.
1. Գրագիտությունը մենք պետք է համարենք ոչ թե նպատակ, այլ միջng. մեր բուն նպատակը պետք է լինիզարգացնել երեխայի ամբողջ բնությունը։ Ուսուցման ձևն ու բովանդակությունը պետք է համ ա պատշաճ լինի այդ բուն նպատակին։
2. Բավական չէ, որ մենք երեխային այր ասելոա տեղ ասել ենք տալիս ա', թեև սա անհամ եմ ատ հեշտ թվի առաջինից, այլ հարկավոր է մի նախապատրաստություն այնպիսի ձևով կատարված, որից հետո, երեխային ըմբռնելի լինի, թե ինչաբան է այդ ա-ն: Մենք պետք է ի նկատի ունենանք երեխայի մտավոր կարողության աճումը, նորա ստեղծական ուժի հավելումը, նորա ինքնագործունեության զոբանալը, պետք է սեր և հետաքրքրություն զարթեցնենք նորա մեջ դեպի ուսումն, իսկ այդ կէի միայն այն ժամանակ, երբ մենք կփախշինք բոլոր այն ձևերից, որոնք նույնիսկ սկզբում մեռցնում են երեխայի մեջ այդ գովանի ու բնական ձիրքերը և արգելք լինում նորա ուղեղի բեղմնավորությանը։
3. Գիրը խոսքի հայտարարն է, խոսքն է, որ պիտի գրի առնվի. նախ խոսքն է և ապա գիրը, նախ գրելն է և ապա կարդալը։ Դպրոցական կրթությունն ընտանիքի կրթության շարունակությունը պիտի լինի. պետք է նախ տեսնել, թե ինչ է տվել ընտանիքը, ինչպես է տվել, որտեղ է կանգ առել, ինչ թերություններ և առավելություններ ունի այս և այն անհատը։ Ուսումնասիրության նյութը նախ և առաջ երեխայի բերած մտավոր պաշարը պետք է լինի, այն պիտի
139