հասարակ նախադասություն չեն կարողանում գրել։ Ուստի, եթե թույլ պիտի լինի աշակերտը՝ լավ է կարդալումը լինի, քան թե գրելումը, բայց ավելի լավ է, որ թույլ չլինի ոչ մեկում, իսկ դորա համար հարկավոր է, որ ինչքան ջանք գործ են, դնում լուծելու վերա, նույնքան ջանք գործ դնենք և բաղադրելու վերա։ Բաղադրել տալը մի դժվար գործ չէ։ Լուծելու ժամանակ վարժապետն ասում է ամբողջը, իսկ աշակերտները լուծում են միաձայն ջոկ-ջոկ բաղաձայնները ը գրի օդնությամբ. բաղադրելու համար էլ վարժապետը պիտի ասի բառերի հնչյուններն անջատ-անջատ, պարզ ը գրի օժանդակությամբ, առանց շշուկի և՝ շչելու, իսկ երեխայքն իրանց մտքումը միացնելով՝ կասեն ամբողջը։ Այստեղ պետք է գիտենալ, որ ծանոթ բառերն ավելի հեշտ են իմացվում, քան թե անծանոթ։ Փորձառու և գրավարժ ուսումնականներն անգամ, երբ վարժ կարդալիս հանդիպում են մի անծանոթ բառի, այնպես են կանգ առնում, ինչպես քարի դեմ ընկած անիվ։ Բաղադրելու մեջ լավ վարժված աշակերտը շատ շուտ ձեռք կբերե գրավարժություն, մանավանդ, եթե վարժապետը գիտե կարդացնելու հեշտ կերպերն ևս։
Ինձ մնում է ը հնչյունի պաշտպանության համար մի վերջին խոսք էլ ասել և լռել։ Պարոն Մանդինյանցն յուլ այբբենարանի բացատրության երկրորդ երեսումն ասում Լ «Եթե մանուկներն առաջ մայր կարդալու փոխարեն կարդում էին մենայբյիրե, այժմ նոքա կարդում են մեայրե» :
ներելի համարելով պ. Մանդինյանցին այս բավականին խոշոր սուտը, ըստ որում ոչ մեկ տեղ չեն կարդում մեայրե այլ մըայրը, պետք է ի դեմս նորան ասեմ, որ միևնույն չէ (եթե ինքը միևնույնն է համարում) ասել մեայրէ և մըայրը: Հայն ասում է գնաց և ոչ գենաց, գէնաց, գոնաց, գունաց և այլն, ասում է խղնմտանք և ոչ խեղնմետանք; Ուստի միևնույն չէ ասել բը և բու, բի, բա, բէ և այլն։ Մեր բոլոր բաղաձայններից հետո ը կպցնելը շատ հարմար է մեր լեզվի հատկությանը, միևնույնը կարող չեն, ասել մյուս ձայնավորների համար։ Պ. Մանդինյանցն այննրբություններն անուշադիր թողնելով՝ ամեն քայլափոխում հակասության մեջ է ընկնում։ Խոստանում է բաղաձայննե