զորեղություն, ճարպիկություն և թուլություն, դոքա մարդուս մարմնական հատկություններն են։
Այն հատկությունները, որոնց մասին կարելի է ասել.– առաքինություն կամ մոլություն,— դոքա մարդուս հոգեկան հատկություններն են։
Այն հատկությունները, որոնը մասին կարելի է ասել,— խելոքություն կամ անխելքություն,— դոքա մարդուս մտքի հատկություններն են։
Այս որոշումներից պարզ երևում է, որ մարդուս երեք կողմերից յուրաքանչյուրն ունի ստոր և վսեմ հատկություն, ինչպես ուժեղություն, թուլություն, առաքինություն, մոլություն, խելոքություն, հիմարություն։
Դաստիարակության միակ նպատակը պիտի լինի զարգացնել մարդուս այդ երեք կողմն ի միասին, որպեսզի նա լինի ուժեղ, խելոք և առաքինի։ Ոչ մի մարդու դաստիարակության կերպ պիտի չշեղի այս բնական ճանապարհից միմիայն նորա համար, թե այս կամ այն կոչումը պիտի ստանա, վասն զի մարդս նախ և առաջ մարդ է, և ապա Կիրակոս, կամ Մարկոս Եվ տեսեք, ինչպես քաղցր են հնչում մեր ականջումն այս բառերը,— ուժեղ, խելոք և առաքինի։
Երբ բանը ընտրության է ընկնում, կարծես մի ներքին պատերազմ է բացվում հոգվո, մարմնո և մտաց մեջ, և ա
1.Մենք այսօրվան օրս կրոնական ազգ լինելով, կարող չենք ասել, որ մեր ժողովրդին գիտություն պետք չէ, եթե ժողովրդին պետք է գիտություն, որքան առավել պետք է նա ժողովրդի առաջնորդներին, որոնց ձեռքումն է նորա հոգու և մարմնի ձգտողության ղեկըt Որպեսզինոքա լինեն հմուտ իրենց գործին և նավորդներին ծովածուփ կևնցա«rn.ju ալիքներին չմատնեն, հարկավոր է նոցա գիտությ ուն հանգա.Սանրների և պատճառների1- թե քաղաքական լինեին նոքա և թե բնական, թե հոգեկան և թե մարմնական։
Մարդուս միտքը զարգանում է տարեց֊տարի և դարեց֊դար, սկզբումը նա կրոնի միայն արտաքին ձևերն ու արարողությունն է ընդունում և հավատում անգիտակցաբար, երկյուղից կամ սովորւթյունից Թելադրված, առանց զգալու երկնային տիրոջ կենսատու ե անմահացուցիշ սերը, բայց հետո, երբ վրա է գալիս նորա մտքի զարգացման երկմտողական (սքեպտիքական) շրջանր, նա այդ ժամանակ ուզում է նախ համոզել,[fa և ապա հավատալ Ահա այդ միջոցին կրոնուսույցր պետք է ունենա մի զարգացած միտք, որ