Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կա-րի

Լավ նայեցեք, այստեղ թե` առաջին վանկը և թե երկրորդը ձայնավորով են վերջացած, այնպես չէ . բա-րի: Առաջին բաղաձայնը իրանից հետո եղած ձայնավորին է կպել, երկրորդ բաղաձայնը նմանապես իրանից հետո եղած ձայնավորին է կպել։ Կարելի՞ է արդյոք այսպես վանկել.

Բ-արի Բար-ի

— Ինչո՞ւ չի կարելի. հապա ինչպե՞ս պետք է լինի, ինչո՞վ է սխալ առաջին ձևը, երկրորդը։ ճշմարիտ է, սխալ են վանկված դրանք, որովհետև այդպես չենք ասում, այլ ասում ենք բա—րի: Բայց դուք կարդալիս միշտ այդպիսի սխալներ եք անում։ Որ էլ այդպես սխալ չանեք, պետք է միայն մի բան գիտենաք և լավ հիշեք, որ բաղաձայնը կըպչում է իրանից հետո եղած ձայնավորին։ Ո՞վ կարող է կրկրնել ասածս.— Բաղաձայնը կպչում է իրանից հետո եղած ձայնավորին (կրկնում են առանձին֊ առանձին և միասին)։ — Եթե լավ հիշեք, որ բաղաձայնը կպչում է իրանից հետո եղած ձայնավորին, դուք շատ հեշտությամբ կգտնեք բառի առաջին վանկը, հետո երկրորդը և երրորդը։ Տեսեք ահա ես երկու բառ կգրեմ այստեղ`

1. Ասա 2. Կատու

— Ո՞րն է առաջին բառի առաջին վանկը։ Ինչո՞ւ համար ա, և ոչ` աս:— Որովհետև չենք ասում աս-ա, այլ` ասա: Ոչ, այդպես չպետք է պատասխանեք, այլ թե՝ «որովհետև բաղաձայնը կպչում է իրանից հետո եղած ձայնավորին»: Այստեղ սըն բաղաձայն է և իրանից հետո ունի ա ձայնավորը, ուրեմն նա պետք է կպչի ոչ թե իրանից առաջ եղած ձայնավորին, այլ իրանից հետո։ Ուրեմն նորից բացատրեցեք ինձ պատճառը, ինչու համար պետք է ասենք: