- Տեսնո՞ւմ եք, երեխեք, ինչպես կարգով բոլոր բաղաձայնները կպել են իրանցից հետո եղած ձայնավորին, բայց ա-ն մենակ է մնացել, ինչո՞ւ... (պատասխանում են)։ Վարժություն: Գրում է դասատան տախտակի վրա այս կանոնին ենթարկվող շատ բառեր և դուրս կանչում ըստ մեծի մասին թույլերին և կարդացնել տալիս ուղղակի վանկելով։ Այս օրինակի համար այդպիսի բառեր` Կատարինե, Երանուհի, կաթուղիկե, մանուշակը, պատուհանը... Վերջաբանություն: Ի՞նչ սովորեցինք մենք այս դասին։ Որ «բաղաձայնը կպչում է իրանից հետո եղած ձայնավորին»:
ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍ
(Համառոտ հարցուփորձ նախընթաց դասի)։— ճըշմարիտ է. բաղաձայնը կպչում է իրանից հետո եղած ձայնավորին։ Բայց գիտեք երեխեք, ես հիմա այնպիսի բառեր կգրեմ, որ բաղաձայնը կպած լինի իրանից առաջ եղած ձայնավորին։ Ահա ձեզ` աղ, օղ, օր, օձ, ես, այս, հաց, ջուր, եզ,,կաթ, սեղան, աթոռ, քանոն, Մանուշակ, Գարեզին... (Կարդացնելուց և վանկել տալուց հետո հարցնում է). Ի՞նչ գրով են վերջացած այս բառերը, ձայնավոր, թե բաղաձայն։ Այդ բաղաձայններից հետո ձայնավորներ կա՞ն։ Եթե լինեին, ի՞նչ եք կարծում, դրանք էլ կկպչե՞ն իրանցից հետո եղած ձայնավորին, թե չէ, Իհարկե կկպչեին։ Հաց բառի վերջումը ինչ բաղաձայն կա (ցը). եթե այդ ցը֊ից հետո մեկ ի ավելացնենք և վանկենք, այն ժամանակ այդ ցը-ն ի֊ին կկպչի`, թե ոչ. վանկեցեք և կտեսնեք, Բայց որ ավելի Լավ տեսնեք, կգրեմ ձայնավորով և առանց ձայնավորի.
Հաց հացը հա-ցը Սեղան սեղանի սե-ղա-նի
Ուրեմն, եթե բաղաձայնը բառի վերջն է ընկած, իրանից հետո ձայնավոր չկա, խոմ չենք դեն գցելու,