Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Որովհետև երբ որ դըն նշանակում է քո, պետք է կարդանք ըդ1: — Դու էլ շատ Լավ ասացիր (այսպես շատերին է հարցնում, առաջ լավերին, հետո թույլերին և օրինակներ է պահանջում...)։ — Բայց պետք է զգուշանաք, երեխեք, որ ինչ բառերի վերջում դրանք ավելացած չեն` իմ և քո տառերի փոխանակ չեն դրված, չկարդալ ըս, ըդ, որ շատ սխալ կլինի և տգեղ։ Ահա, օրինակ` այդ տեսակ բառեր` վարդ, (ծաղիկ), մարդ, սարդ (միջատ), բերդ, թունդ, գունդ, հանդ, տենդ. (ջերմ), կենա (մի հատիկ), կոնդ, պինդ, սանդ (հավանգ)։ հիվանդ, հնազանդ, վարս (մազ), դուրս, հորս, չորս, հարս, անմարս, թոչնորս, ձկնորս, ձախս (ծախք), փախս (փախուստ, փախս տալ), ձառս (ձին ծառս կացավ), թուխս (թխսկան հավ), տուրս (տուրք), Արաքս, Ալեքս, փուքս (փքոց), ստամոքս, դուքս (մեծ իշխան), Կարս կամ Ղարս ( քաղաք )...։ (Այսպիսի վարժություններով վերջացնում է դասր)։

ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

(Առաջարկում է բոլոր անցածի համեմատ բառեր,— ինչպիսիք են հետևյալները— կարդացնում և գրել է տալիս վանկ-վանկ, հարցնում է պատճառը, ստուգում է, թե ով է լավ իմացել և ով` չէ և լրացնում է պակասությունները) —

միամիտ մատանի եկեղեցի սեդան, աթոռ

մի-ա-միտ մա-տա֊նի ե-կե-ղե-ցի . սե-ղան, ա-թոռ 1 Ս Հոդերը '‘միայն ստացական հոդեր չեն. դրանք լինում են նաև անձնական (էական) և ցուցական հոդեր, արն իբրև մասնավորիչ. օրինակ— ինքս, ինքդ, ամենքս, ամեն մեկդ, ես` Մարկոս, քեզ`' Գրիգորիդ, ստորադրյալս, նվաստրս, ծառադ, ձմեռս, ամառս, այսորվան որս, ժամանակս, երկիրս, աշխարհքս, մարդս մահկանացու է: