Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

- նմանելու հատկությունից - նորելուկներով, նորաձև հագուստով զարդարում են մարդկանց մարմինը երբ և ինչպես կամենում են, այլև այն մարդիկը, որոնք նպատակ ունին ոչ թե մարդկանց մարմինը զարդարել, այլ նրանց միտքն ու հոգին։ Մեկոնք տալիս են գրավիչ հագուստով պատկերներ, մյուսները գրավիչ հատկություններով զարդարված ստուգապատում կենսագրություններ, որոնք դառնում են մեզ համար կենդանի օրինակ և իդեալ։ Առաջինների տվածը վաղանցուկ է, շահախնդրական է, իսկ երկրորդներինը մշտատև, հավիտենական։ Առաջինը վնասակար է բոլոր այն մարդկանց համար, որոնք զուրկ են երկրորդից։ Հոգու զարդարանքը միշտ կարող է ծածկել մարմնի մերկությունը, իսկ մարմնի զարդարանքը երբեք կարող չէ ծածկել հոգու մերկությունը, այլ առավել ևս կմերկացնե նրան։ Առաջինը հեշտությամբ տարածվող մի չարիք է, որի առաջքն առնել անհնարին է, իսկ երկրորդը մի անհուն բարիք է, որ սակայն հեշտությամբ չի տարածվում և կարոտ է առանձին խնամքի և օժանդակության։


Այս վերջին տեսակ բարոյակրթության և մտավոր զարգացման առաքյալներից մեկն է և անգլիացի Սամուել Սմայլսր, այն նշանավոր մարդը, որ տվել է անագնականներին «Ինքնօգնություն» գիրքը, որով անթիվ մարդկանց մեջ նոր ուժ և նոր եռանդ է մտցրել և պիտի մտցնե շարունակ։ Այս նշանավոր հեղինակը ամենից լավ է հասկացել, որ ժողովրդին բարեկրթելու, նրա միտքն ու հոգին վսեմացնելու, նրան արիություն, քաջություն և անվեհերություն տալու համար ամենից հարմարագույնն է կենսական ստուգապատում օրինակներ տալր։ Սմայլսր՝ թեև անգլիացի և անգլիացոց համար գրող, բայց մի փորձառու և գրավիչ ոճ ունեցող դաստիարակ է ընդհանուր մարդկության համար. նրա բոլոր գրածներն իսկույն թարգմանվում են ամեն լեզուներով և ամեն ազգ միապես շահվում է նրանցից)։ Ահա այս հռչակավոր մարդու աշխատությունն է և «Բնավորություն» գիրքը,


Սմայլսի «Խնայողությրունը» մենք տեսանք թարգմանած հայերեն, բայց թե ո՞ւր մնաց, չգիտենք։ Թարգմանել էր պ. Ստեփաննոս Տեր-Սարգսյանը։


202