վարվել և շարականներում, փոխանակ գրելու Ո1-վա` գրել են ը-ւա: Օրինակ այսպես — աստը-ւած,տը-տթիւն, նըւէր, զը-ւարթ, նբ-ւիրել և այլն: Թե մեր ու և ի ձայնավորները բառի փոփոխված ձեվերում դառնում են ը, այդ արդեն հայտնի է ամենին, ինչպես` սուրբ, սըրբոց, սիրտ, սըրտի և այլն։ Թող նուէր, նուազ բառերում ևս ու ձայնավորը դառնար ը, դրա դեմ բան չունինք, բայց այս ասացեք, թե ո՞րտեղից է լույս ընկնում ւ գիրը, քանի որ բառի անփոփոխ ձևում դա դրված չէ։ եթե նուէր բառն է նու-էր, առաջին ու ձայնավորը ը վերածելով` կստանայինք նր-էր և ոչ նը-ւէր: Ինչո՞ւ է այդպես։ Ո րն է ուրեմն ուղիղը, նուվե՞Ր, թե նուէր, իհարկե ուղիղ չէ նուէր, որ երբ ու ձայնավորը առաջին վանկում շինում ենք ը, երկրորդ վանկը (վէր) մնում է անփոփոխ, ինչպես նուվէր, նը-վէր, բայց չեն գրել նըւէր, այլ` նր֊ւէր: Ուրեմն ըստ արտասանության և ըստ ստուգաբանության այդ կար՝գի բառերը եղել են նու-ւէր, նու-ւազ, նու-ւսւստ, Նու-ւարդ, նու-ւագ, գու-ւարթ: Այս բառերի մեջ հայոց լեզվի օրենքով ու ձայնավորը դառել է ը և ուրիշ ոչինչ։ Եզրակացություն.— ուվ ձայնը մենք ունեցել ենք, բայց գրելու սովորություն չենք ունեցել։ Մինչև այսօր էլ մեր կենդանի բարբառներում ամեն ոք կարող է իր ականջով լսել տու-ւաւ և տը-ւաւ, տու-ւեց և տը-ւեց. քու-ւոր և քբ-ւոր: Ուրիշ կերպ էլ կարելի չէ և անհնարին է, որովհետև մեր լեզվի մի նշանավոր առանձնահատկությունն էլ այն է, որ երկու ձայնավոր միմյանց չեն կպչում առանց ձայնակապի, իսկ այդ ձայնակապի պաշտոնը մեր բառագրության մեջ կատարել են ւ ու յ գրերը։ Այս կանոնը չեն պահպանել ի, է, ու ձայնավորներից հետո։ Գրել են ա + յ +ի = այի, բայց ոչ` է + յ + ի = էյԻ` այլ էի թեպետ և կարդացել և այժմ էլ կարդում ենք էյի, գրում ենք իա և կարդում իյտ: Ռուսները գրում են j Я, իսկ մենք իա, մինչդեռ պիտի իյա կամ իեա: Մենք չենք գրում Սա-ուղ, ինչպես օտարները, այլ Սա + ւ + ուղ, ուր լ գիրը մի ձայնակապ է միայն և տրված է հայ (լեզվի արտասանության համեմատ։ Այսպես էլ փարա + ւ + i-օն, Եսա-- յ ի և այլ բազմաթիվ բառեր։ Այս ձայնակապի:
Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/211
Արտաքին տեսք