Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րեալ»։ Սակայն մի որևէ հին բառագրություն, որքան էլ որ նա փոփոխի մի նորամուտ տառով, կարող է ազատվել և դարերի միջով անցնելով' գալ մինչև մեզ հասնել։ Այդ փախըստական բառը պետք է այնպիսի բառ լինի, որի նշանակությունն ոչ ոք հասկացած չլինի, ոչ ոք իմացած չլինի, թե այնտեղ պետք է փոխել։ Պատահում է և նրա բոլորովին հակառակը, երբ ուզում են ալ երկտառի փոխանակ գրել Օ, ամենայն ալ անխտիր ինում են օ: Այս ևս պատահում է բառի արտաբերությունը չիմանալուց կամ բոլորովին անգրագետ մարդու ձեռքով։ Մեկը կարող է նոտար լինել, գրչության արհեստն իմանալ, հայերեն մի մատյան արտագրել, ինքը ոչ հայ լինելով և ոչ հայերեն գիտենալով։ Այսպիսի մի նոտարի եթե պատվեր տաս արտագրելու մի ավետարան, և ասես, թե ШI երկտառի տեղ կգրես Օ, ինչ ասել կուզի, որ նա բոլոր ալ-երը կշինե օ: Հայր Բագրատունին բերում է և այսպիսի բառեր, ինչպես բօական, օետարան, արմօ (արմաւ), աղօնի (աղաւնի), ձայնօոր, Գօյւթ այլն, որոնք հետին դարերի անհմուտ արգյունք են։


Ե


Ինչպես տեսնում ենք, ուղղագրության մեջ միակերպության ասածդ ինչպես չկա մեր նոր գրականության մեջ, նույնպես չկար և հնի մեջ։ Հնի մեջ չկա նրա համար, որ այդ գրականությունը դեռ չծաղկած' թառամեց, նա երբեք չունեցավ իր ոսկեդարը, այլ ունեցավ միշտ քարե դար և այնպես էլ քարացավ, վրան բուսցնելով խոտ և մամուռ, իսկ նորը, ինչպես տեսնում ենք, դեռ նա բարուրի մեջ է և կարոտ խելացի հոգատարության։


Մեզանում, սկսած միջին դարերից մինչև մեր օրերի սկիզբ ամենայն ինչ հավատալու վրա էր հիմնված և ոչ գիտակցության։ Չէինք երկմտում, որովհետև այդ կլիներ մի

տեսակ թերահավատություն. չէինք հետազոտում և վերլուծում թաքնված ճշմարտությունը լույս աշխարհ հանելու հա

217