Ես կրկնում եմ դարձյալ․ վերլուծեք վանկերը՝ միևնույն է թե գրել, համադրել վանկերը՝ միևնույն է թե կարդալ։ Եթե այս բերանացի վարժությունը կատարվում է գիտակցորեն, այնուհետև երեխայի համար պարզվում է գրել կարդալու գաղտնիքը և նա առաջ է դնում ինքն իր օգնությունով: Այս հեշտությունից զուրկ գրագիտության ուսուցումը բոլոր այն լեզուների, որոնց բառագրությունը վերլուծելու հարմարություն չունի։
Մեր այն ուսուցիչները, որոնք վանկական կամ բառական մեթոդով են ուզում սովորեցնել առանց վերլուծության, նրանք հարթ ուղին թողած՝ քար ու քոլով են ընկնում։
Ամենահեշտը և օգտակարն ու բնականը վանկերի վերլուծելն ու համադրելն է ը հնչյունի օժանդակությամբ։ Սա մի այնպիսի անհրաժեշտություն է, որից խուսափել աշխատելը ինքնախաբեություն է, որովհետև անհնարին է։ Ահա այս բանը պետք էր կամ ընդունել և կամ հերքել և ոչ թե խոսքը կտուրը գցել։