Մեր ժամանակ լուսավոր երկրներում գրող մեքենաներ են հնարում, որոնցով գրում են տպագիր տառերով։ Ուշ թե վաղ այդ գրող մեքենաները կձգեն և երեխաների ձեռքը: Այդ իհարկե դեռ ապագայի խնդիր է, բայց այսօր այլևս գելու որակին չեն տալիս նշանակություն, այլ քանակին, նրա հարմարությանը արագ գրվելու։ Մեր գրչագիրը վաղուշ պետք է ձուլվի, պետք է դառնա շարժական, ուրեմն և այդ բովից անցնելու․ հարմարություն պիտի ունենա։ Իսկ այս անհրաժեշտ հարմարությունից ոչ մեկը չունի «Դասընկեր»–ի ձեռագիրը։
Ինքնուրույն, ազատ գրվածներում նույնություն լինել չի կարող. ամեն ձեռք կրում է գրողին միայն հատուկ ու բնորոշ կնիքը։ Կրթության մեջ բավական չէ դեմ չլինելը այդ ինքնուրույնությանը, բավական չէ չտեսնելու դնելը, այլ պետք է գիտակցաբար լայն ասպարեզ տալ այդ ինքնազարգացմանը, պետք է խրախուսել, պետք է քաջալերել երեխային, որ նա վստահությամբ կատարե իր ազատ ոստյուններն ու թռիչքները։ Եվ հենց այս է մանկավարժության մեջ «բոլորովին նոր ուղղությունը», որ ի նկատի չեն ունեցել «Դասընկեր»-ի հորինողները և կապկպել ու կաշկանդել են երեխաների ձեռք ու ոտքը, սանձ են դրել նրանց լեզվին ու հարցասիրությանը։
Այո′, ձեռագրից արտագրելը ավելի օգտակար է գտնում փորձնական մանկավարժությունը, բայց այս հանգամանքը շատ սակավ է վերաբերում այբբենական մասին, ուր դեռ նոր են սովորում տառեր գրելը, այլ վերաբերում է երկրորդ մասին՝ ընթերցարանին, ուր ոչ մի տող ձեռագիր չեն դրել հորինողները։ Մինչդեռ այստեղ է, որ պիտի կատարեին փորձնական մանկավարժության պահանջը նրա անունով երդվողները։
Եվ այս մարդիկն են, որ ինձ անվանում են գիտության ծաղրող։ Երևի չեն կարողանում իրանց անձը չշփոթել գիտության և գիտնականների հետ։
Պարոնների պատասխանը ը հնչյունի օժանդակության մասին ոչ միայն մութն է, այլև դիմակավորված։ Եվ դեռ մեղադրում են ինձ, որ ես բարկությամբ եմ գրում։
242