Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չունի, նոր սերունդ հասավ, նոր գաղափարով և այդ առասպելական մեյդանը սրբեր, մաքրեց Շուշվա անգործ բեդերից ու աղաներից։


Բայց որքա՜ն ջանք ու ճիգ էր հարկավոր մի նոր և ազնիվ սերունդ պատրաստելու համար, մի սերունդ, որ կռիվ մղեր նողկալի հների դեմ և նրանց դուրս մղեր իսպառ հասարակական ասպարեզից։

Այս մեծ գործի գլուխ բերելը մի նոր կազմակերպված ուսուցչական խմբի վրա էր ընկնում։ Այգ խումբը պիտի գործեր թե՛ ներսը և թե՛ դուրսը, ոչ միայն մանուկներին պիտի կրթեր, այլև մեծերին։


Գաղափարը ոգևորիչ էր և բոլոր գործիչներն էլ գաղափարական էին։ Մեծ էր և եռանդը զորապետի, որ էր Սեդրակյանը, որ ամեն մեկիս խրախուսելու համար ոչինչ չէր խնայում։


Ահա այս շրջանի մեջն էր և մեր Գաբրիել Ղուլիքևխյանցը ամենքիցս սիրված, ամենքիցս փայփայված։


Այս ասածվածը, թե «բազումք են կոչեցեալ, և սակաւր ընտրեալ», ամենից շատ հարմար է գալիս ասելու ուսուցիչների մասին։ Մեզանում դեռ չեն եկել այն համոզման, որ ինչպես բանաստեղծին բանաստեղծ և նկարչին նկարիչ շինողը նրանց կոչումն է, այնպես էլ պետք է լինի և ուսուցիչր. նա ևս պիտի ունենա ուսուցչի կոչումն, որ համարվի ընտրյալ, և ոչ սոսկ կոչեցյալ։ Մեր Գաբրիելը այդ սակավ ընտրյալներիցն էր։


Գաբրիելին ճանաչում եմ ես շատ մոտիկից և որքան մոտ եմ ճանաչել, այնքան շատ եմ սիրել այդ պատվական երիտասարդին և ազնիվ դաստիարակին։


Բայց բանը միայն լավ լինելը չէ, այլև լավին լավ գնահատելն է։


Ամեն անգամ, երբ տեսել եմ տոնելիս այս գրողի, այն դերասանի հոբելյանը, միշտ միտս են եկել մեր բազմաչարչար ուսուցիչները, մեր ազգի և հասարակության այդ անմռունչ զոհերը ,որոնց ապագան մթագնված է սև ու տխուր օրերով։

Ի՞նչ է սպասում հայ ուսուցչին իր ծերության օրերում․-


250