ձյանը մի վարդապետ էր։ «Վարդապետը եթե ուսումնական վինի, ասել է շատ անդամ, լիրբ կլինի»։ Այս իսկ պատճառով նա էջմիածնի Ժառան գավսրաց դպրոցի վրա ոչ մի ու¬ շադրություն չէր դարձնում. ուսումնավախություն ուներ։ Էջմիածնի հին եպիսկոպոսներից լսել եմ այսպիսի մի բան է առաջարկում էինք, որ մեր դպրոցը բարեկարգե, օրինավոր ուսուցիչներ հրավիրե», նա պատասխանում էր. «Բավական է, որ իմ վարդապետը կարողանա գրել, թե' «Վերի իգու կատեպան, ինձ համար մի լիդր հաղող ուղարկիը»։ Ասում էին նաև այսպիսի բան, թե' Եփրեմ կաթողիկոսն ասում էր. «Մեր Ներսեսը շատ խելոք է, այնքան խելոք է, որ շներին դուրս է անում, գայլերին ներս է անում...»
Վերևում արդեն տեսանք, որ երբ ժողովուրդն ուզեք ուասումնարաննեը ունենալ, ոչ վարժապետ էր ճարվում և ոչ դասագրքեր։ Ինչ էր շինել ուրեմն նախընթաց տարիներում
Ներսեսը։ Ներսեսը իր ժամանակից բարձր չէր ոչ մի բանով, իսկ բարձր մարդկանցից նա օգուտ քաղել չուզեցավ. Ալամդարյան, Թաղիադյան, Աբովյան, Շանշյան և այլ արժանավոր անձինք բոլորն էլ դժգոհ էին նրանից։ Ազգասեր հայբապետը պետք է իր շուրջը խմբեր բոլոր ազգասեր ուսումնականներին և նրանց մշակությանը հանձներ ազգային խոպանացած դաշտը։ Մեր ներկա մտավոր զարգացումը սկսում է Ներսեսի մահվան հետ ի միասին։ Կարծես նա լիներ պատճառը, որ հայերը մնացել էին մտավորապես կաշկանդված։ Եվ այդ մասամբ հավանական է։ Ազգի մտավոր զարգացման ղեկը Ներսեսի ձեռքին էր, նա պիտի դրսից մարդիկ հրավիրեր, բայց նա ոչ միայն չէր հրավիրում, այլ կամովին իրանց անձը առաջարկոգներին էլ մերժում էր։ Եկավ Մատթեոսր և ամենայն սիրով իր գիրկն առավ Ներսեսից հայցված Նալբանդյանին և նրա նմաններին, և ժողովրդի ձայնի իրավունքի պաշտպան հանդիսացավ ընդդեմ խաբեբաների և նման դանձապետների, որոնք Ներսեսի նորահնար ստեղծագործություններն էին...
Ով կարող է ազգից բարձր լինել,— և ոչ ոք։ Ով որ իրան ազգից բարձր է համարում և իշխում նրա վրա, այնպիսին