Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անել, ազգային ստույգ պատմության օգնելու նպատակով։


Կրթական տեսակետից' իմ վեպն ունեցավ իր սքանչելի ազդեցությունը նոր սերնդի վրա, թեև ամենից շատ շահվողները հավի նման կտուցները գետին քսեցին, իբր ոչինչ չկերած։ Այդ վեպով ժողովուրդը ծանոթացավ նոր սերնդի հաոաջադեմ մտքերի հետ, իսկ նոր սերունդը ժողովրդի մտավոր ու բարոյական կողմերի հետ։ Սրանից ավելին թող դատե կրիտիկոսը, որ անշուշտ ի նկատի կունենա և մեր վիպագրության զարգացման պատմությունը սկսած Թաղիադյանից, ցույց տալով, թե ով ինչ նորություն է ներս բերում, որն է հետևողություն և որը' ինքնուրույն։


XV


1864 թվականի վերջին և 1865 թվականի սկզբի ամիսները Պետերբուրգի մտավոր կյանքի վերածնության ամենաթունդ ժամանակն էր։


Ինչպես գարնանամուտը ավելի քնքուշ ծաղիկներ է բուսցնում, իսկ ամառնամուտը սար ու ձոր լցնում է ամեն տեսակ' լավ ու վատ, կոշտ ու քնքուշ, հոտավետ ու անհոտ բույսերով, այնպիսի մի ամառն էր ներկայացնում Պետերբուրգի այդ ժամանակվա մտավոր կյանքը։ Հնությունն ու նորությունը պատերազմ էին հայտնել իրար դեմ, սրանք էլ դարձյալ բաժանված զանազան ճյուղերի անխնա հարձակվում էին միմյանց վրա, ամեն ինչ քննադատում, ամեն խավար վարագույր ետ քաշում։ Արևմտյան Եվրոպ այի լուսավոր մտքերի առջև դրված թումբը քանդվելով այդ քաղաքը հեղեղվեց նորանոր գաղափարներով։ Դա էր առավելապես թարգմանական գրականությունը, որ յուրաքանչյուր օր տասնյակ հատորներով էր դուրս գալիս։ Մ արդ ջշկլվում էր, չգիտեր որը կարդա և որը թողնի, քանի որ մեկը մյուս զարգացուցիչ էր, մեկը մյուսից գրավիչ։ Դուրս եկավ №ոքլը և ահագին հեղափոխություն ձգեց, ոչ միայն իր էր տնձովը։ Այդ մարդը համալսարանի երես չէր տեսնել, ուրեմն կարելի է եղել երևելի հանդիսանալ և առանց