գաոնում, շատերն իրանց ուղեղը, գնում են ուշով և վերադառնում ապուշ, հեղինակի գիտությունը բերելու տեղը, նրա սոսկ անունն են բերում։
Չեմ կարող ուրանալ և թաքցնել մեղքս։ Ես վարակվեցա իմ շրջանի ընդհանուր ախտով, որով և ընկա պ. Եզյանցի աչքից։ Ինձ դուր չէին դալիս նրա կրոնական գաղափարնեըը.
նրա կղերական ձդտումները։ Ինձ առաջարկում էր, որ ես թարգմանեմ Ներես Շնորհալու «Ընդհանրական»֊ը։ Ես չհամաձայնեցի, առարկելով' որ մեր ժողովուրդն այդ տեսակ
գրքերի կարոտության չունի, նրա մեջ պետք է տարածել բընական գիտությունների տարերքը, որ նա բացատրել կարողանա բնության երևույթները և ազատվի իր դարավոր նախապաշարումներից։ Սրանից պ. Եզյանցը եզրակացրեց, որ իբր թե ես ենթարկվել եմ զանազան իզմերի և իստերի կարգն եմ ընկել։ Պր. Եզյանցը նկատեց նաև, որ համալսարան մըտնելուս փափագը թուլացել է իմ մեջ, և այս ավելի ևս դուր չեկավ նրան։ Համալսարանի արևելյան բաժինը մտնելու ես մեծ դյուրություն ունեի, հանգամանքներն էլ շատ հաջող էին Մի քանի անգամ մասնավոր կերպով գնացի դասեր լսեցի, բայց դասի ժամանակ քունս տանում էր ոչ թե նրա համար, որ դասի նյութն ինձ համար բարձր էր, այլ ընդհակառակը շատ ստոր։ Համալսարանի մյուս մասերը հեշտությամբ կաբող չէի մտնել. պրոֆեսորներն ինձ անծանոթ սեր է, չունեի դեպի որևէ մասնագիտություն։ Այս պատճառով ահա իմ համալսարանս դարձավ Պետեր բուրգի հասարակաց գրադարանը, որի մշտական ընթերցողը դարձա։ Այդ. ժամանակ սունկի պես բսնում էին և շատ էժանագին և մինչև անգամ ձրի գրադարաններ, որոնցից նույնպես օգուտ էի քաղում, ուզածս գրքերս գնելով տանը։ Այժմ չկան այլևս այդ գրաա
դարանները։
Այդպես ահա իմ ինքնակրթության համար մենակ իմ ընդունակությանը չեմ պարտական, այլև Պետերը ուրդի մտավոր, վերածնության շրջանին, այն բորբոքող և եռանդոտ կյանքին, որի մեջ չէի կարող չեփվել։ Շատերն ականատեսներից ինձ հանդիմանում էին, երբ տեսնում էին կարդալիս բարձր բովանդակություն ունեցող մի դիրք, և ասում էին ընկերաբար