ես ունեի ութսունաչափ աշակերտ, և այդքան հոգին սովորում էին իբրև մի հոգի՝ տակտով ու խմբով։ Երևանի երեխեքը ֆիզիկապես թույլ լինելով՝ ավելի զբաղեցնում էի նրանց մարմնամարզությամբ, որ շատ լավ էր ներգործում նրանց մտավոր պարապմունքի վրա, մանավանդ խմբովին և տակտով աշխատելու վրա։ Ամբողջ դասատունը գործում էր իբրև մի լարած ժամացույց։ Գրել կարդալում այնքան վարժվեցին, որ ամեն թելադրություն գրում էին անսխալ, գրում էին և փոքրիկ շարադրություններ, մեծ մասամբ իրանց գիտցած հեքիաթներից։ Շատերն էին ցույց տալիս տաղանդի նշան։ Այդտեղ ես իմ դասատվության բոլոր թերի և պակաս կողմերը լրացրի, և կարող էի, եթե տեղը ներեր, ոչ թե ութսուն հոգու, այլև հարյուրավորի հետ պարապել իբրև մի անհատի հետ ու առ առավելն երեք ամսում սովրեցնել օրինավոր գրել կարդալ։ Շատերը ենթադրում էին, որ տված արդյունքի մեջ մի անբացատրելի ձեռնածություն կա, թե դա ավելի մարզմունքի և մեքենականության արդյուրն է։ Ընդհակառակը, իմ գործի հաջողության միակ գաղտնիքը այն էր, որ բաց էի անում երեխայոց առջև գրել կարդալու գաղտնիքը, նրա բուն էությունը զննելի և շոշափելի կացուցանում։ Իմ օգնությամբ երեխեքն իրանք էին անում գրերի գյուտը, նախ գրում և ապա կարդում էին․ երկուսի մեջ էլ գլխավորը գիտակցությունն էր, գիտեին, թե ինչ են անում և ինշո՛ւ համար։ Ինչպես ամեն մի շոշափելի առարկա զննելի ենք կացուցանում, ցույց ենք տալիս նրա ձևը, մեծությունը, գործը, զանազան մասերը, այսպես զննելի էինք կացուցանում գրի ու նրա կարդալու էությունը։ Երեխեքս գիտեին այնպիսի գաղտնիքներ, որոնք անհայտ են շատ վարժապետների։ Այսպես պատրաստված երեխան, թեկուզ մի տարուց հետո դուրս գա դպրոցից, անկարող է չշարունակել իր ինքնուսուցումը։ Լինելով մի փոքրիկ Մեսրոպ, հասակի հետ կասի նրա գրագիտությունը։ Այս մասին ես գրել եմ «Վարժարան» ամսագրի մեջ՝ ընդդեմ Մանդիյանցի իմ կարծիքով, բթացուցիչ մեթոդի։
Երևան ես ընկա անակընկալ կերպով։ Մտքումս գրել էի «Փորձ»-ից հեռանալ և անգործ չմնալ, գրեցի Բեգնազարնցին
485