վրա սկսեց նայել այնպես, ինչպես տպավորվում է առարկան աչքում, այսինքն թարս: Սկսեց գովել և պաշտպան ել իր ատածներին, պախարակել ու հալածել իր սիրածներին։ Շրջապատելով իրան պնդերես ու աներես մարդկանցով, հացկատակ պարսավագիրներով, դրանով իր թերթն ուզեց հետաքրքրական կացուցանել, կարդացողների թիվ գրավել, բայց ընդհակառակն՝ այդ ճամփով նա հասավ մինչև «Նոր-Դար»-ի ստորոտը։ Փոխանակ գնալու դարիվեր, գլորվեց դարիվայր։
Երևանում ես մնացի ութ ամիս։ Այդ տարին պատահեց ճեմարանի առաջին խռովությունը, որից հետո վեհափառը սառցրեց իր հարաբերությունը Այվազովսկու հետ, թեպետ մեղավորը միայն նա չէր, որ Թիֆլիսումն առաջնորդություն և ճեմարանում տեսչություն էր անում միաժամանակ, այլև վեհարանը, որ ամեն չնչին բանի մեջ խառնվում և խառնակում էր ամեն ինչ։ Այդ միջոցին ես և Բեգնազարյանցը
գնացինք էջմիածին, ուր Բեգնազարյանցը մնաց, որ մասնակցե անցքի քննությանը, իսկ ես Մալխասյանցին մխիթարելով՝ որպես նախկին ընդունակ աշակերտիս, վերադարձա Երևան։ Այդ տարին Մատթեոս եպիսկոպոս Իզմիրլյանը եկավ կաթողիկոսի մոտ կարևոր գործով, բայց թուրքասիրության հանդիպելով՝ ետ դարձավ ձեռնունայն։ Ամեն իշխանավոր գրավչության մի ջոկ տակտիկա ունի։ Գեորգ կաթողիկոսի տակտիկան թուրքասիրությունն էր, որով խոհեմ և խելոք մարդու անուն էր վաստակում։ Իզմիրլյանցին այցելեցինք ես ու Բեգնազարյանցը և մեզ վրա խելահաս և ծանրախոհ մարդու տպավորություն թողեց։
Դպրանոցում ես դասեր էի վերցրել նախակրթարանում և մեկ էլ վերջին դասատանը։ Ամեն տեղ այսպես էի անում ես, դպրոցի երկու ծայրերն էի վերցնում, - ներս մտնողներին ընդունում էի և ուղևորում դեպի մյուս դասարանները, դուրս եկողներին էլ ճանապարհ ձգում դեպի կյանք՝ ինքնակրթության ոգի ներշնչելով նրանց մեջ։ Նախակրթարանում
484