մինչև ոտք։ Ամեն նշաններից երևում է, որ մեր կորուստը մոտ է... մեր փրկությունը պետք է փնտրել Նազարյանցի առաջարկած վերանորոգության մեջ, ուրիշ ելք չկա, ռուս կառավարությունն ուզում է կուլ տալ մեր եկեղեցին իր բոլոր կալվածներով և արտոննեուրով, երեսներս պիտի շրջենք դեպի Անգլիա և նրա պաշտպանությունը խնդրենք, Ես պատրաստվում եմ գյուղ գնալու, չափից դուրս խառնըված եմ, «Անահիտս» տպեցի երկրորդ տպագրությամբ, որից մեկ օրինակ ուղարկեցի քեզ։ «Երկու Քույրս» հանձնում եմ տպարանին։ Մտադիր եմ հետզհետե ի լույս հանել հին և սպառված գրածներս։ Քեզ համար դրում եմ մի նորաձև վեպ, մինչև չամբողջացնեմ—կիսատ չեմ ուղարկիր Ես քեզանից թարգմանելու բաներ էի ուզել։ գյուղումը գլխովին կնվիրվեմ մատենագրության։ Քաղաքում ապրուստի հոգսը խեղդում է ինձ, պարապելու համար խաղաղ սիրտ է հարկավոր։ գյուղում ևս բոլորովին ապահով կլինես` ամեն ինչ ունենալով պատրաստի։ Ես էլի շուտով նամակ կգրեմ, բայց Րաֆֆու կնկանը այդտեղից զոռիր, իմ խոսքն ու միջնորդությունը քյար չի անիլ, թեև ես էլ կաշխատեմ։ Ուրեմն ցը...
12. ԵՐԵՄԻԱ ԵՊԻՍԿՈՊՈՍԻՆ
(Թիֆլիւփց —էջմիածին)
Նորին Աւքենապատվություն Տյառն տեղակալի Երեմիա Եսպիսկոպիսին Ամենախոնարհ իւնդիր
Թեմական վերատեսուչները` Սուրբ էջմիածնի ուսումնարանական վարչական ժողովի հրամանով` շրջաբերական են ուղարկել իրենց թեմ երում գտնված բոլոր ուսումնարաններին, որ իմ «Ուսումն մայրենի լեզվի» երեք դասագրքերի գործածությունը դադարեցնեն և նրանք էլ դադարեցրել են։ Ամենապատիվ հայր, այս կարգադրությունը պետք է հա¬ մարել անարդար, հետևապես և անվավեր, որովհետև իմ դաագրքերս: