Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/537

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առնել և գալ։ Փիլիպին կտամ տպելու. ա) Մանկական երգեր, բ) Քյորօղլի. գ) Սերը արտաքսված, դ) Ասիայի Լույսը, որ արդեն թարգմանում եմ և մի հրաշալի բան է, թող մի հատ առնի և տեսնի — «СвеТОЧ Азии». թող այժմեն իսկ հայտնեն, թե ինչ վարձատրություն է նշանակում դրանց յուրաքանչյուր զավոդի համար։ Այս հեշտ է, կբարըշենք։ Բայց ահա տես, ևս ինչ եմ առաջարկում Փիլիպին և պարտավորացնում։ ինձ հարկավոր Է Թիֆլիզումը լինել անկախ և ազատ։ Ինձ հարկավոր է երկու տարվա ապահովություն։ Երկու տարուց հետո իմ գրքերի պայմանը լրանում է Տեր֊Ղևոնդյանցի հետ, ոըից հետո ես արդեն ապահով կլինիմ։ Ի՞նչ կարող է անել Փիլիպը: Փիլիպը կարող է մարդիկ գտնել, որոնք հավաքական ուժով ինձ կտան ամսական մի հարյուր մանեթ` միայն երկու տարի։ Այս բանը ամոթ չէ, որ անեն, այլ ամոթ է, որ չանեն։ Ինձ անկախ կացոլցանելով հնար կտան, որ Քյորօղլին սկսե մի նոր և չտեսնված կռիվ, կռիվ դրական, բայց շատ սարսափելի։ Պիտի հարվածեմ փարիսեցիներին գրական ամեն տեսակ ձևով և զենքով։ Եթե հարկ լինի կերթամ Մոսկվա, արտասահման` հատկապես մեր փարիսեցիներին իսպառ մերկացնելու համար, թեև շատ հեշտությամբ կարող եմ անել և Թիֆլիսումը, իմ կողմը գրավելով Քիշմիշյանին։ «Մշակ»֊ի խումբը խոսում է այնպես, որ կարծես չանեն կոտըրված լինի, դրանք ոչ սրտացավություն ունին և ոչ ասելու առատ նյութ ու պաշար։ «Մուրճ»-ն էլ հայտնի է, թե ինչ զատ է։ Ես կխմբեմ իմ չորս կողմս ինձ նման մարդիկ և ունիմ էլ արդեն, մեր թղթակցությունը կլինի Պոլսի «Հայրենիք»֊ի հետ. «Մշակ»֊ի մեջ և առանձին բրոշյուրներով մեկը մյուսից ցնցող և տակ ու վրա անող։ Շատ ն յութ ունիմ, անչափ շատ ընդդեմ փարիսեցոց։ Փիլիպին ասա հենց իմանանք ես էլ մի ուսանող եմ, պիտի երթամ իմ ուսումս կատարելագործեմ, մի՞թե չի կարելի: