26. ՆԱՏԱԼԻԱ ԱՂԱՅԱՆԻՆ
(Թիֆլիսի քաղաքային բանտից)
Շատ թանկագին Նատալիա,
Դեկտեմբերի 14-ի և 15-ի քո նամակները ես ստացա դեկտեմբերի 23-ին, այսինքն՝ ութ օրից հետո, իսկ վերջին, դեկտեմբերի 23-ի նամակն ստացա 26-ին։ Այդ անհարմարությունն առաջ է գալիս ընթեռնելու և նայելու ենթակա նամակների բազմաթիվ լինելուց։ Ամենից լավն է ոչինչ չգրել, ի՞նչ կարիք կա, մի՞թե կենդանի մարդիկ նամակադրություն են անում մեռածների հետ։ Ինչ որ ուղարկում եք՝
ստանում եմ, և՛ ուտելիքը, և՛ դրամը, և՛ տեղաշորը։ Բժիշկը խոստացել է դուրս գրել ինձ համար (գտնելով ինձ շատ ուժասպառ) գինի և կոնյակ, ուրեմն կարող եք ուղարկել ինձ տան գինի և արտասահմանյան կոնյակ։ Եվ քանի որ այժմ հեռու եմ, ուտելիք կարող եք ուղարկել շաբաթական միայն երկու անգամ, բայց ոչ թե փլավ, այլ ֆիլե, կարագ, մեղր, խավյար, լավաշով հնդկահավ, այնպես որ հերիք անի ամբողջ շաբաթվա ընթացքում։ Այստեղ ընդունված չէ իր համար կերակուր եփելու պատվեր տալ։ Եթե մորաքույրն ու քեռին մոտ են ապրում, ապա քեզ համար հարմար կլինի կիրակի օրերը գնալ նրանց մոտ և այնտեղ պատրաստեր։ Ով որ էլ բերի՝ կընդունեն։
Հիմա անցնենք իմ հռչակավոր դոնքիշոտության գործին։ Ես բարի եմ ցանել, բայց ինձ համար չարություն է դուրս եկել, իմ բարեմտությունը դարձել է անբարեմտություն։ Բայց այդ սխալանք է, և ոչ թե իմ, այլ խառնակ ժամանակի, երբ քաոսային խայտաբղետության մեջ դժվար է տարբերել յուրաքանչյուր անհատի իսկական գույնը։ Բարեբախտաբար իմ դատավորները մասնագետներ են իրենց գործում և կարողանում են ջոկել բոլոր գույների երանգներր։ Իսկ որքան դժվար է այդ՝ երևում է արդեն նրանց տատանումներից։ Եթե ես բարձր խավում վստահելու արժանի մի միջնորդ ունենայի, ապա վաղուց ազատված կլինեի երաշխա-
544