Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/543

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուրախ պահիր, մայրիկին, հայրիկին և Գրիգորին իր նուտեղով բարով, Եղեկյաններին բարևիր։ Հայրիկը եկավ, բայց ես չեմ տեսել։


Քո Ղ. Աղայանց


25. ՆԱՏԱԼԻԱ ԱՂԱՅԱՆԻՆ

(Թիֆլիսից-էջմիածԻն)


1895 թ., (մարտի 12, Թիֆլիս


Ի Իմ անուշ և հոգվույս հատոր

Նատալյւա ջան,


Մարտի 6֊ ին գրած նամակդ ստացա, ինչքան որ հ այհոյել էիր, կաբդացի։ Դե հիմա լսիր, ինչ ունիմ ասելու քեզ Հիմա կարող եմ ուղիղն ասել, որովհետև էլ երկյուղ չկա, քանի որ Մուշիկը հիմա փառք աստծու ողջ ու առողջ է, մինչդեռ մի շաբաթ և երկու շաբաթ առաջ ձեռք էինք վերցրել, այնպես հիվանդ էր։ Ես գնացել էի թաքոս երեք օր չանցած, Կոտից նամակ ստացա, թե շուտ եկ, Մուշեղիկր հիվանդ է։ Ես իսկույն ճանապարհ ընկա և հասա տուն։ Մուշիկս 42 աստիճան տաքության մեջ էր, ուշքը կորցրած, ինձ չճանաչեց։ Իսկույն բժիշկ կանչել տվի, դեղ դուղ, երեխան աչքը բաց արեց և ինձ ճանաչեց... բայց անքուն եմ անցկացրել։ Այդ միևնույն ժամանակ քո և Հայկանուշի նամակը եկավ, դուք էլ գրում եք, որ տան պատուհանները կոտրատում են։ Ասա ինձ, անուշ ջան, ինչ էի արել, կարելի էր արդկոք, ՈՐ գրեի քեզդշ, թե տղեդ դժվար հիվանդ է։ Ես դրեցի Գաբրիելին ամեն բան, քեզ էլ գրեցի, որ ինչպես կասեն, այնպես կանես։


Հիմա երեխան առողջ է, բայց թույլ է, չեմ կարող թողնել, ինքն էլ ինձ չի թողնում, ասում է' կամ ինձ էլ հետդ տար, կամ դու մի գնալ։ Դուք ամենքդ էլ սրա նման եք, երբ որ նեղ տեղն եք ընկնում, նոր եք իմանում իմ ղադրը։ Հիմա հասկացար, թե ինչ էր նշանակում իմ չգալը։ Այժմ եթե կուզեք' եկեք՚ Արշակունին կարող է բերել Զեզ,