ռաջարկած պայմանով կարելի է միայն փոքրիկ բաներ թարգմանել, բայց մի հաստ հատոր թարգմանելով ամիսներով և ամիսներով էլ սպասել նրա տպագրությանը վարձատրություն ստանալու համար, այդ ինձ համար անկարելի է։ Ես կարող եմ աշխատել ընկերության համար իբրև մի հասարակ մշակ կամ բանվոր, որ շաբաթ-շաբաթ ստանում է իր կատարած գործի վարձը։ Ես իմ աշխատությունը կներկայացնեմ թերթ-թերթ այն մարդուն, որին հանձնած կլինեք գործի վերահայեցողությունը և վարձս կստանամ ամեն շաբաթ։ Այս եղանակն ունի այն լավ կողմը, որ եթե մերժելու լինի մի թերթ կմերժվի և ոչ թե ամբողջ գիրքը։ Մերժվելու կասկածը իմ մեջ ձգում է Զեր հետևյալ առարկությունը. «Մասնաժողովը կքննի և եթե տպագրության համար հարմար կհամարվի՝ կորոշե վարձատրության քանակությունը», իսկ եթե հարմար չհամարի… ընկերությունն իրավունք չունի տպագրության հարմար չհամարելու իր ընտրած գիրքը, և ոչ էլ նույն գործին անընդունակ համարելու իր ընտրած մարդուն, բայց կարող են ներկա անդամների տեղն անցնել ուրիշները և իրավունք տալ իրանց՝ Ձեր գրության հիման վրա՝ անհարմար համարել թե՛ գործը և թև՛ գործողին։ Պարոններ, ես հուսով եմ, որ իմ առաջարկությունը Ձեզ խորթ չի թվալ, եթե ի նկատի ունենաք, որ ես տկար եմ և նյութապես էլ անապահով, և այս պատճառով ահա Զեր առաջարկած պայմանով ես աշխատել չեմ կարող։ Մի բան էլ։ Ինձ ասացին, որ ինձ տրվելիք վարձը որոշված է թերթին քսան ռուբլի, և թե արձանագրված է արդեն։ Բայց Զեր ներկա գրությունից ոչ միայն այդ որոշմունքի հիմքը չի երևում, այլ հետադարձ հետքեր են նշմարվում։ Երևի իմ բախտի սև կատուն դեռ չի դադարել ամենայն տեղ հետամուտ լինելու ինձ։
Համենայն դեպս՝ ես սեղանից գործ չեմ պահանջել. Դուք առաջարկել եք, և ես ընդունել եմ շնորհակալությամբ, եթե զղջում եք, որ բարի եք գտնվել դեպի ինձ, խնդրում եմ ետ վերցնեք Զեր բարությունը։
546