35. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
(Նոր-Նախիջևանից — Թիֆլիս)
1809 թ., հունվար 30, Նոր-Նաջխիջևան
Ինչպես որ ինձ գրած նամակներդ ևս բանաստեղծում,նույնպես բանաստեղծիր և իմ ներկա դրությունը։ Պատճառն ի՞նչ է, որ խոստումներդ բոլորն էլ սուտ են դուրս
դա չի ։ Ինչո՞ւ համար վերջին նամակիս պատասխանը չես դրուի է։ Արդյոք դու. է՞լ ես ինձ նման հիվանդ պառկած տեղումդ։ Բայց ես ահա տեղումս վերն ստած' դրում եմ, դու էլ կարող ես ինձ պես անել։ Իմ տկարությունը քո անցյալ տարվա տկարությունիցն է, մեկ լավանում եմ, մեկ էլ նորից պառկում, և լինի ետինն չար քան զառաջինն։ Ումնի՞ց ստացար այն քսանհինգ մանեթը, որ ուղարկել էիր ինձ Եթե վարդապետը տվավ և խոստացավ, որ մնացածն էլ շուտով կտա, բա ինչո՞ւ չի տալիս։ Եթե ստացել ես և ինքդ
ծախսել, ես շատ ուրախ կլինեմ, միայն դրիր։ Միևնույն չէ, թե ես նեղություն քաշած, թե դու, քո նեղությունն էլ իմս եմ համարում։ Միայն սևադլխները չվայելեն մեր վաստակը։ Գրիր ինձ պարզիպարզը ամեն բան, հակառակ դեպքում ես քո անունը կջնջեմ իմ բարեկամների ցուցակից և ա։լևս ոչ մի հարաբերություն քեզ հետ չեմ ունենալ։
Տաքություն и 39-ից իջել է 38-ի, մի երկու ժամից ըստ սովորականին պիտի կրկին բարձրանա։
Պռոշյանից ստացա հանձնաժողովի հրավերը, որով առաջարկում են տոնել նրա 40-ամյա դրական գործունեությունը։ Վերջապես ... հետին դերասաններից հետո կարգն
ընկնում է առաջնակարգ վիպասաններին։
Ախալքալաքի ինտելիգենցիայից ես մի ուղերձ ստացա որով շնորհակալություն են հայտնում իմ «Մուրճ»-ում տըպված հոդվածիս համար։ Իսկ դու այս մասին ոչինչ չես
դրում, իսկ ինձ համար քո տպավորությունն ավելի թանկ արժե։ Ստացա Ալեքսանդր Ծատուրյանից իր բանաստեղծության երկրորդ հատորը։ Այս հատորը առաջինից անհամ ե-