Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/573

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ես եմ լինում, իսկույն վար վազեցի և ընկա նրանց բնակարանը…


«Ա՜յ անպիտան Արամ» ասում եմ, — այս ի՞նչ խարեբայություն է» … Բայց կարծես ոչինչ, ծիծաղում է Արամս և ի վերջո սկսում է իրան նրանով արդարացնել, որ չի ուզեցել ուղիղն ասելով ինձ տխրացնել, այլ ուզեցել է աշխատել, որ գուցե կարողանա վերանորոգել թոշակի տվչությունը, որ արդեն դադարեցրած է՝ իբր այն պատճառով, որ դու չես գրում։


Այս առիթով սկսեցինք վիճել բավական և ի վերջո ասացի, «որովհետև . թոշակը դադարեցնելու մասին իրան իմաց չեք տվել, որ նա էլ իր գործն ըստ այնմ բոնե, գոնե մինչև այսօր ինչ որ տայիք եք՝ տվեք և իրան էլ իմաց տվեք, որ այս վերջինն է»։ Արամը խոստացավ, որ այդպես էլ կաշխատե և հետևանքի մասին ինձ իմաց կտա այս երեկոյան։ Ուրեմն այստեղ այս մասին կանգ առնենք մինչև երեկո։ Հիմա գնում եմ դասի, մնացածը երեկոյան կշարունակեմ ։


Հիմա երեկո է։ Այս րոպեիս Արամի մոտիցն եմ գալիս։ Բանը քո օգտին է վճռվել։ Այսուհետև թոշակի տվչությունը Արամից է կախված։


Այսպես է ասում։ Երկուշաբթի օրը Առևտրական Բանկի միջոցով քեզ ուղարկելու է մինչև ներկա մարտի մեկը հասանելիքը, իսկ զատկին էլ կուղարկի երկու ամսվանը ։ Դու այս նամակը պահիր ու երբևիցե Արամի մոտ կարդա, որ տեսնես, թե իմ բոլոր ասածը կետ առ կետ ուղիղ է։


Այսօր իմացա, որ մեր Ղլտչյան վարդապետին հեռագրով կանչել են այդտեղ։ Մեկ իմացիր ինչու համար են կանչել և իրան էլ տես, թե չէ՝ ինքը որ գա ուղիղ ոչինչ չի ասիր Մեզ համար բավական անպետք մարդ դուրս եկավ: Ես այստեղ Մարուսյային չեմ տեսել և չգիտեմ էլ, թե որտեղն է պատսպարված։ Մի՞թե Փիլիպը չի գալու ոչ մի անգամ,


573