Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/593

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Էյ 81. «Մեղու-իդ 50-րդ ճամարի մեջ...»— Նկատի ունի «Մեղու Հայաստանի»-ի 1873 թ. M 50-ում տպագրված թղթակցությունը Ալեքսանդրապոլից՛


էջ 81. «...Օրիորդաց դպրոց...»—Աղայանն «Իմ կյանքի գլխավոր դեպքերը» հուշագրության մեջ ասում է, որ Ալեքսանդրապոլում այդ դպրոցը հիմնադրվում է 1872—73 ուսումնական տարում Իշխան Ղարաման Երկայնաբազուկ Արզությանցի կտակած գումարով. <...քառասուն հազար մանեթ կտակեց, որով և հիմնվեց իր անունը կրող նույն տեղի օրիորդաց դպրոցը» (տես այս հատորը, էջ 469)։ Աղայանը պատմում է, որ Ալեքսանդրապոլի դպրոցական գործի ղեկավար, անվանի բժիշկը մանկավարժ Ավետիք Աղայանի առաջարկով ինքը (Աղայանր) նշանակվում է Արղության օրիորդաց դպրոցի տեսուչ (տես նույն տեղում, էջ 470)։


Բացի այդ, Ալեքսանդրապոլի տղայոց և հիշյալ օրիորդաց դպրոցների ուսուցիչների «միացյալ ոնժով—գրում է Աղայանր — բաց արինք էլի մեկ նոր ուսումնարան օրիորդաց համար Սահական ուշացան անունով, ուր ծրի էինք դասախոս ում ամենքս էլ։ Ամբողջ Կովկասում ոչ մի դպրոց չկար, որ Աչեքսանդրապոլի դպրոցների բարեկարգությունն ունենար» (տես այս հատոր, նույն էջը) ։


Էջ 82. ՀայրաւդԼտ Ղուկասյանց—Ալեքսանդրասլոլի տղայոց դպրոցի տեսուչը, որն իր մանկավարժական պատրաստությամբ ու եռանդուն գործուՆեությամբ աչքի ընկնող դեմք էր 70—80-ական թվականներին Մանկավարժական ու հրապարակախոսական հոդվածներով աշխատակցել է առավելապես «Մեղու Հայաստանի» թերթին։ Ալեքսանդրսպոլում աշխատելիս' Աղայանն ու Դուկասյանը սերտ բարեկամ ու ամբ են կապվում իրար հետ։ Աղայանի արխիվում պահպանվել են Հ. Ղուկասյանի նամակներն ուղղված Աղայանին, իսկ Աղայանի գրած նամակները նրան (Ղուկասյանին) առայժմ անհայտ են մնում։


ՊԱՏԺԻ ՄԱՍԻՆՍ


(83-85)


Գրվել է 1875 թ. սկզբին Ալեքսանդրապոլում. նախքան մամուլում տպագրվելը, հեղինակն այն կարդացել է Ալեքսանդրապոլի դպրոցների միացյալ ուսուցչական ժողովում։ Տպագրվել է «Մեղու Հայաստանի»-ի նույն տարվա № 30։ երկրորդ անքամ' նախորդ չորսհարուրյակի IV հ., էջ 82—84


էջ 83. «Ես աշխատեցի այգ քանի վերա... և եկա այն եզրակացություն»— նկատի ունի իր' «Դաստիարակության մեջ կարելի* է պատիժը որպես կրթողական հնարներից մինը ընդունել, թե ոչ» հոդվածը (տես այս հատորը էջ 69—80)։


Էջ 84. «Եթե երբեմն մի փափուկ ապտակը հրաշք է գործում (ասել եմ ես)...»—այս միտքը Աղայանն արտահայտեյ է պատժի մասին իր նախորոք հոդվածում, (տես այս հատորը, էջ 75—76)»


38. Ղ. Աղայան, Երկերի մող. fi. IV