էջ 176. «Քննական քերականության, հ. Ա. Այաընյանի, երես 347» — անվանի հայագետ, լեզվաբան, բանասեր Արսեն Այտընյանի «Քննական քերականություն աշխարհաբար կամ արդի հայերեն լեզվի», 1886։
ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՔԵՐԱԿԱՆՈԻԹՅԱՆ ՏԱՐԵՐՔԸ
(190-199)
Գրվել է, հավանաբար, 1887 թ. նոյեմբերին, տպագրվել է «Աղբյուր» ամսագրի նույն տարվա № 12, 2-րդ բաժնում, էջ 113—119, Երկրորգ անգամ` նախորդ լորսհատորյակի IV հ., էջ 211—210։ Էջ 190. «Թվականր 1888 (nr եկոդ տարի պիտի լինի)»- Աղայանի գրախոսությունը տպագրվել է «Աղբյուր»-ի 1887 թ, դեկտեմբերյան համարում,— հետևաբար Ն. Տեր֊Ղևոնդյանի կազմած դասագրքի այդ հրատարակության վրա նշված հիշյալ թվականը (1888) սխալ է, պետք է լիներ 1887, էջ 190. Տեր-Ղևոնդյան Նիկալայոս (1848— 1940)— հայ առաջադեմ մանկավարժ, որի «Մայրենի լեզու» դասագիրքը կազմված է Դ. Ուշինսկու «Родное СЛОВО» դասագրքի օրինակով։
ՍԱՄՈԻԵԼ ՍՄԱՅԼՄ — «ԲՆԱՎՈՐՈԻԹՅՈԻՆ»
(200-203)
Տպագրվել է «Աղբյուր» ամսագրի 1888 թ. № 10,2֊րդ բաժին, էջ 83—82. երկրորդ անգամ` նախորդ լորսհատորյակի III հ., էջ 290—294։ Էջ 200. Փիլիպպոս Վարդանյան (1842—1916) — անվանի գրական գործիչ ու մանկավարժ, որը հայտնի է առավելապես իր բազմաթիվ թարգմանություններով։ Դրանցից հիշենք Չ.Դիկկենսի «Դավիթ Կոպպերֆիլդ», 3 հատորով. էր. դր-Ամիչիսի «Սիրտ» և «Ապենիներից մինչև Անդերը», Ֆր. Շիլլերի «Ավաղակները», ուաշինգտոն իրվինգ։ «Մահմեդի կյանքը» և շատ ուրիշ գրքեր: իր այս հոդվածի մի տողատակի ծանոթության մեջ (տես էջ 201) Աղայանը դրվատանքով է խոսում Փիլ. Վարդանյանի մյուս թարգմանությունների մասին ևս, նշելով, որ «մեր թարգմանողներից միայն պր. Փ. Վարդանա լանն է հասկացել, թե որպիսի գրքեր պետք է տալ ժողովրդի ձեռքը, որ` թե .գրավիչ լինեն և թե օրինակելի»։ — «Դնել այստեղ նրա քովանղակությունր» — իր գրախոսությունից հետո Աղայանը ամբողջությամբ բերում է Սմայլսի «Բնավորություն» գրքի «Նյութերի ցանկը» (բովանդակությունը), որը մենք հարկ չհամարեցինք տալ: