Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/614

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Է ասել, որ Գ. Ախվերդյանի տանը եղած հանդիպումը տեղի է ունեցել 1859 կամ I860 թ., երբ Աղայանը գրաշար էր Համբ. էնֆիաճյանի տպարանում:

«Սիրագումար Ժողով» — ավելի լրիվ՝ «Սիրագումար ժողով հարազատ եղբարց հայրենասիրաց Հայկազյան տոհմիս»— Թիֆլիսի կլասիկական գիմնազիայի և Ներսիսյան դպրոցի աշակերտներից կազմված այդ «Ժողովը» կազմակերպվում է 1855 թ.։ Աղայանից հետո «Ժողովի» մասին հուշեր է գրել նաև Պ. Պռոշյանը Աղ. Երիցյանի մահվան առթիվ՝ «Սիրագումար ժողով» վերնագրով (տես «Տարազ», 1902 թ., №8).

էջ 293. Ալեքսանդր Երիցյան (1841 —1902) —նշանավոր հնագետ, պատմաբան, բանասեր, հրապարակախոս։

Գ. Տեր-Աղեքսանդրյան (1840—1890)—բանասեր ու բանահավաք: Հայտնի է դառնում առավելապես «Թիֆլիսեցոց մտավոր կյանքը» (1886) գրքով:

Գարեզին Մուրադյան (1836—1903) — հետագայում՝ Մելքիսեդեկ արքեպիսկոպոս:

Պ. Պռոշյան (1837—1907)—նշանավոր վիպագիր և մանկավարժ, դպրոցական գործիչ: Աղայանը Պռոշյանին առաջին անգամ հանդիպել ու ծանոթացել է Ներսիսյան դպրոցում սովորելիս (1853—54 թթ.), բայց նրանց մտերիմ բարեկամությունը հաստատվում է 1859—62 թթ. Հ. էնֆիաճյանի տպարանում, որտեղ Աղայանը գրաշար էր, իսկ Պռոշյանը «Կռունկ հայոց աշխարհի» ամսագրի սրբագրիչն էր։

— «Մայիսին էր 186…»—Աղայանն իր նկարագրածի թվականը լրիվ չի գրում, բայց հավանաբար նկատի ունի 1860—1861 թթ. և կամ 1862 թվականը, այսինքն՝ մինչև իր Ռուսաստան ուղևորվելը, 1862 թ. հունիսի վերջերը:

էջ 298. Թաղիադյան Մեսրոպ (1803—1858) — հայ նոր գրականության ու մանկավարժության նախակարապետներից մեկը:

էջ 299. «Իմ հիշած ժամանակը…»— Աղայանը նկատի ունի 1858—1862 թթ., երբ ինքը Թիֆլիսումն էր և անձամբ ականատես է եղել, թե Թիֆլիսահայ երիտասարդությունը ինչպիսի հափշտակությամբ էր հետևում «Հյուսիսափայլ»-ին։

— Կոմս էմմանունլ— հայ մեծ հեղափոխական, դեմոկրատ Միքայել Նալբանդյանի (1829—1866) գլխավոր ծածկանունն է, որով ստորագրված են նրա բանաստեղծությունները և նշանավոր «Հիշատակարան»-ը «Հյուսիսափայլ»-ում, Դրա հետ միասին Նալբանդյանն ունեցել է նաև մի շարք այլ ծածկանուններ (օրինակ'՝ Սերովբե Խաչատրյան, Շահբեգ կամ Ս. Շահրեգ, Մեսրոպ Տիրատուրյան, Փառախոտ Ցոլակյանց, Կամսար Խաչատրյան, Սիմոն Մանիկյան և այլն:

էջ 299 — «լյութերականություն» — Մարտին Լյութերի (1483—1546) կրոնական ուսմունքը, որը հայտնի է նաև բողոքականություն անունով: «Հյուսիսափայլ»- ի էջերում՝ միջնադարյան խավարամոլության, հին եկեղեցական-կրոնական դոգմաների ու հետադեմ հոգևորականության դեմ Ստ. Նազարյանի մղած եռանդուն պայքարը, նրա պահանջը, թե՝ պետք է Հայոց եկեղեցին հիմնիվեր («ոտքից մինչև գչուխ ռեֆորմի») բարեփոխման ենթար-

614