յանը Գրության թվականը որոշվում է նամակի բովանդակության հիման վրա: էջ 554. «Ասլան բալա — Այսպես էր անվանում Աղայանն իր մտերիմ ընկերոջն ու բարեկամին, իը հերթին Թումանյանն էլ Աղայանին անվանում էր Ասլան Ապեր: Այդ մտերմական անվանումներին հանդիպում ենք Աղայանի աքսորի և հետագա մի քանի տարիների նամակագրության մեջ, ըստ որում Uլանա գրված) նամակում, իսկ Ասլան Ապերը` Ասլան Բալայի հետ միասին, Թումանյանի աո այսօր մեգ հայտնի նամակներից միայն մեկում, դա այն չափածո ութտողանոց նամակն է, որ գրված է ի պատասխան Աղայանի` 1898 թ. հոկտեմբերի 20֊ի նամակին ու վերաբերում է կաթողիկոսի նշանակած կենսաթոշակին Ահա այդ բաց-նամակ-ոտանավորը.
Իմ սիրելի Ասլան Ապեր, Մինչև այսօր բախտդ կապ էր, Փողդ շուտով պիտի ստանաս, հանկարծակի հարստանաս, Երեք օր էլ կացիր հալա... Մինչև գրեն հրամանը, Ինչպես ասաց Խրիմյանը, Քո կարոտյալ Ասլան Բալա»։
Սրա գրության ժամանակը որոշվել է բացիկի վրա եղած փոստային կնիքի համաձայն, Նոր-Նախիջևանում այն ստացվել է 1898 թ. դեկտեմբերի 30։ Էջ 554. «Նամակդ ստացա» — Թումանյանի գրած այդ նամակը հայտնի չէ: —«Բերբերյան երկոքյան եղբայրներն» — նկատի ունի Մինաս և Ռուբեն Բերբերյաններին՝ երկուսն էլ բանասեր-գրականագետներ։ — Ատրպետ — Սարգիս Մուբայաջյան (1860—1937) — գրոգ և հասարա» կական֊ քաղաքական գործիչ։ Աղայանի հետ միասին աքսորված էր Նսր-Նախիջևան։ էջ 555. Բելլամիի «Ապագա դարը» — էգուարդ Բելլամի (1850—1898) — ամերիկյան գրող, հրապարակախոս և հասարակական գործիչ։ «Ապագա դարը կամ այլ վերնագրով էլ հայտնի «Հարյուր տարի հետո» սոցիալ-ուտոպիական վեպր Աղայանի և Ռուբեն Խանազագյանի թարմանությամբ, ինչպես գրում է Աղայանը` որոշված էր տպագրել Նոր-Նախիջևանում, բայց դա չի հաջողվում։ Դրա սկիզբը տպագրվում է «լումա» հանդեսի մի հավելվածում, իսկ շարունակության տպագրությունն, ինչպես և առանձին գրքով հրատարակությունն, արգելվում է։ — «Այստեղ մեզանից մի դյուժինի չափ կան...»—նկատի ունի իր հետ աքսորված հայ մտավորականներին, որոնց թվումն էին` Ատրպետը (Սարգիս Մուրայաջյան), Երվանդ Ղազարյանր, Ալեքսանդր Ստեփանյանը (Սև Սանդրոն), մանկավարժ Հովհ. Տեր-Միրաքյանը, (Ռուբեն Խաճազադյանը և ուրիշներ։