Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ալարկոտություն, ոմանց մեջ նաև գողություն:


Մոլությանց այդ բոլոր պաշարը նոքա բերում են իրանց տներից և այնտեղ ամենին հաղորդակից անում։ Երևակայեցեք ձեզ այժմ, թե երեխայոց այս մոլությունքը եթե նույնիսկ ուսումնարան մտած օրից աննշան մանկական թերությունք համարելով չաշխատենք արմատախիլ անել, նոցա գիտակցությունը չդարձնենք իրանց անգիտակցաբար ունակություն շինած թերությանց վերա, ինչ կդառնան դոքա քանի մի տարուց հետո, ի նկատի ունենալով, որ պատանեկության հասակը ևս ունի յուր բաժին մոլությունը, երիտասարդությունը՝ յուրըː


Ծառն արմատից կդալարի, կաճի, ուսումնարանն էլ յուր նախակրթարանից. բայց դաստիարակության այս ամենակարևոր կետը սկզբում ուշադրությունից փախցնում են և քանի մի տարուց հետո, երբ մանկանց բարոյական և մտավոր թերությունքը աճելով աճում են և աչքի զարնվում, նոր սկսում են գանգատվիլ, թե այսոք պատանին շատ անընդունակ և բթամիտ է, այնոք անուշադիր է, երրորդը ծույլ է, չորրորդն անբարոյական է և այլն, որ ասել է թե մեր ուսումնարանները փոխանակ նույնիսկ սկզբից հոգ տանելու երեխայոց բարոյական վերքերը բժշկելու, սորա հակառակ դառնում են մի–մի գործարան, որոնց մեջ երեխայքը կատարելագործում են տներից բերած մոլությունքը, չգիտցածներն էլ այնտեղ սովորելով:


Ազդել երեխայի հոգու վերա, նորան դեպի բարին առաջնորդել, այնքան դյուրին է, ինչքան մի փափուկ մոմ ծռելը, հարկավոր է միայն, որ դաստիարակն ինքը լինի յուր պաշտոնը բարեխղճությամբ կատարող, մանկանց հոգին ճանաչող մի անձնավորություն։ Դաստիարակի ամեն միջանցքը պիտի լինի այն, որ նոցա տանից բերած մոլությունքը ոչնչացնե և առաքինական կողմը զարգացնե, ի նկատի ունենալով, թե ինչ որ մոլություն է կամ առաքինություն, սովորովի բաներ են, որ փոքրուց անգիտակցաբար սկսվելով և կրկնվելով, աճում են երեխայի մեջ և ունակություն դառնում։


Ասած է. «Աստված ցավը տվել է դեղն էլ հետը»: Կան մոլությունք, կան և նոցա