հակառակ առաքինությունք, կա «այո» կա և «ոչ», կա անեծք, կա և օրհնություն, կա գողանալ թաքուն, կա և ողորմել աջով, որ չիմանա ձախը, կա ատելություն, կա սեր, կա և ծուլություն, կա և ժրաջանուաթյուն, վերջապես ամեն լար ունի իր հակառակ բարին։ Երեխան ունի փափագ, ունի և կամք, նա ավելի դյուրաթեք է առ բարին, քան առ չարն, միայն խեղճը բարի օրինակ չի,աեսել, գիտակցության չի բերվել, դեպի բարին չի առաջնորդվել, սորա հակառակ փոքր-ինչ գիտակցության գալունպես, ծեծի և ատելության ենթարկվել։Երեխայք նախքան ուսումնարան գալը լսած են լինում թե վարժապետները խրատ են տալիս չանել այս կամ այնբանը, և թե չի կարելի չհնազանդել վարժապետի հրամանին և չկատարել նորա պատվերները։ Որ ասել է նոքա արդեն նախապատրաստված են, թե գիտակցաբար էինի և թե կուրորեն, կատարելու վարժապետի պատվերները ամենայն որբությամբ, եթե հիրավի կհանդիպիː այնտեղ այդ տեսակ օրենքների։ Նոքա կլսեն և կկատարեն իրանց մի անգամ հետեվասողությամբ և խստությամբ ուշադրություն է դարձվում ևպատվիրածը, երբ կտեսնեն, որ այդ բանին ամենայն տե կարևորություն տրվում, և տանեցիք կարճ ժամանակոամ շատ փոխված կտեսնեն իրանց զավակին տան մեջ նա, որմիշտ ծեծում էր յուր փոքր քույրերին և եղբայրներին, այժմսկսել է սիրով և քաղաքավարությամբ վարվել նոցա հետնա որ խիստ ալարկոտ և խչականջ էր, այժմ պատրաստ է յուր ծնողաց հրամանը արադոլթյամբ և ճշտությամբ կատարեր Խելացի տունը միշտ կհետաքրքրվի յուր զավակի մեջ ուսումնարանի լավ կամ վատ ազդեցությունը նշմարել, ինչպես և ուսումնարանը տան ազդեցությունն, այսպես փոխադարձաբար միմյանց օգնելովկամ սովորացնեն երեխայի մեջ գովանի հատկությունք։Ես իմ աշակերտությանս միջոցին,– ասում է մի հայ վարժապետ–ինչքան հիշում եմ, բնությամբ շատ խաղաղասեր էի առ ի սրտե ատում էի չարությունը, բայց և այսպես շատ անդամ չարություն էի անում, երբ չար երեխա էի լինում, նոցա չարությունը համարելով մի խաղː
Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/91
Արտաքին տեսք