Գուժկանը. Մեռաւ տիկինը, որ կատարեալ մայր էր (ցոյց տալով Հեմոնի դիակը) հանգուցեալի համար:
Կրէօն. Օ՛,օ, անողոք, Մահ, ինչու՞ ևս կորուստի մատնում ինձ, ինչու՞: (Գուժկանին) Այդ բօթ է, որ բերում ես ինձ: Վերջին հարուածն ես ուզում տալ կիսամեռ մարդու: Ի՞նչ ես ասում, ստրուկ: Նոր աղէ՞տ է եկել գլխիս. որդուցս յետոյ կնո՞ջս եմ ողբալու (պալատի միջին դուռը բացւում է. բակում , մուտքից մինչև հեռու երեւում է Եւրիդիկէի դիակը. կերոնների բոցը պայծառ լուասւորում է դիակը, նաժիշտներն ու ստրուկները լալիս են)։
Գուժկանը. (ցոյց տալով դիակը) Ահա երեւում է դռան արանքից։
Կրէօն. Վայ ինձ, թշուառիս։ Մի նոր աղէտ էլ եկաւ գլխիս: էլ ի՞նչ նոր փորձանք պիտի սպասեմ որդուս դիակը ձեռիս, կնոջս դիակը առջևս: Վայ քեզ, խեղճիկ մայր։ Վայ քեզ, խեղճ որդեակս...
Գուժկանը. Սուսերահար գլորուեց բագինի առաջ ու աչքերը փակեց ընդմիշտ: Նախ քան մեռնելը նա սգաց աւելի վաղ կորած որդու, Մեգարէի մահը, ապա (ցոյց տալով Հեմոնի վրայ) սրա մահը և ի վերջոյ անիծեց քեզ, որդեսպանիդ:
Կրօն. Վա՛յ ինձ, վա՛յ ինձ, զարզանդում է հոգիս: Ինչու՞ ոչ ոք չի խրում սուրը իմ կուրծքը. Վերջ չը կայ ծով թշուառութեանս.
Գուժկանը. Այո, հանգուցեալ տիկինը քեզ վրայ էր բարդում... իր երկու որդոց և իր մահուան մեղքը:
Կրէօն. (աչքերը յառած նայում է գուժկանին) Բայց ի՞նչպէս վերջ տուեց իր կեանքին:
Գուժկան. Երբ իմացաւ որդու մահուան բօթը, ինքն իր ձեռով սուրը խրեց իր սիրտը:
կրէօն. Աւա՛ղ. ճիշտ է այդ: Ես եմ մեղաւոր և ոչ ոք բացի ինձնից: Ես եմ քեղ սպանողը, իմ բերնովս խոստովանում եմ այդ՝ թշուառականս: Ստրուկներ, տարէք ինձ իսկոյն այստեղից: Հեռու տարէք ինձ այստեղից։ Իմ հաշիւը վերջացաւ այս աշխարհի հետ:
Առաջին ալեւորը. Քո ուզածը ձեռնտու է քեզ, եթէ աղէտը կարող է ձեռնտու լինել: Չարիքներից լաւն այն է, որ կարճ է տևում:
ԿրԷօն Եկ, եկ, վերջին բաղձալի աղէտդ ինձ համար, Եկ, եկ, իմ օրհաս: Չեմ ուզում այլևս տեսնել արևի լոյսը:
Առաջին աեւորը. Այդ ապագայի բան է: Աւելի լաւ է այժմ հոգ տանես (ցույց տալով դիակները) սրանց մասին: Գալիքի մասին հոգացողներ կան ու կան:
Կրէօն. Սրտիս իղձն եմ յայտնում աղօթքով: