— Դուք ասիք մի խօսք, որի իմաստն ինձ անյայտ է մինչև օրս։
— Հայրենի՞քդ։
— Ես չը գիտեմ, որ լայնութեան տակ է գտնւում նա։
— Գեղեցի՞կը։
— Հաճութեամբ կը սիրէի, եթէ աստուածային ու անմահ լինէր,
— Ոսկի՞ն։
— Ատում եմ, ինչպէս դուք՝ Աստծուն
— Հապա ի՞նչն ես սիրում դու, արտասովոր օտարական,
— Ամպե՜րն եմ սիրում... ամպե՜րը, որ սահում են... այնտե՜ղ, բարձրո՜ւմ... այն սքանչելի ամպե՜րը...
2.
ՊԱՌԱՒԻ ՅՈՒՍԱՀԱՏՈՒԹՅԻՒՆԸ
Փոքրիկ, թորշոմած պառաւը հիացմունքից ինքն իրան կորցրեց, երբ տեսաւ, այն սիրունիկ մանկան, որին բոլորը փայփայում էին, որին բոլորն ուզում էին հաճոյանալ։
Սքանչելի՜ արարած...
Պառաւի նման բեկուն է նա, և պառաւի պէս անատամ ու անմազ:
Եւ պաոաւը մօտեցաւ նրան սիրաշահող ժպիտը դէմքին:
Սակայն ահաբեկուած մանուկը թպրտաց, խոյս տալով պառաւի փաղաքշանքից և տունն իր լացի աղմուկով լցրեց։
Այնժամ բարեսիրտ պառաւը մեկնեց իր մշտական առանձնարանն ու այնտեղ անկիւնում կուչ եկած լալիս էր ու ասում.
— Ա՜խ, մեր ժամանակն անցել է, խեղճ պառաւներիս դուր գալու ժամն անցել է արդէն։ Անցել է նոյնիսկ միամիտ մանուկներին դուր գալու ժամանակը։
Եւ մենք ահաբեկում ենք նրանց, երբ ուզում ենք սիրել։