Պատերի վրայ գարշ արուեստի և ոչ մի Հետք.երբ մաքուր երազին և անխառն տպաւորութեանն ես անձնատուր՝ ամեն աւարտ արուեստ՝ հայհոյութիւն է։
Այստեղ նրբօրէն ներդաշնակւում են չափաւոր լոյսն ու քընքոյշ մութը։
Մի մեղմ ու խոնաւուտ անուշահոտութիւն է լողում մթնոլորտում, ուր նիրհող հոգիդ օրօրում են ջերմոցի զգացումներ։
Լուսամուտի ու մահճի աոաջ յորդահոս անձրևի նման մարմաշն է իջնում, նա ցած է թափւում ձիւնեղէն ջրվէժի նման։
Եւ մահճի վրայ պառկած է Կուռքը, երազների թագուհին։ Բայց ինչպէ՞ս է, որ այստեղ է նա։ Ո՞վ է բերել նրան։ Ո՞ր դիւթական զօրութիւնն է բազմեցրել նրան հեշտանքի ու ցնորքի այս գահին։
Ի՞նչ փոյթ։ Մի՞թէ միևնոյնն չէ դա։ Նա այստեղ է և ես ճանաչեցի նրան։
ԱՀա նրա աչքերը, որոնց բոցը ճեղքում է մութը, նրա քնքոյշ ու ահաւոր աչքերը, որ ճանաչեցի ես իրանց զարհուրելի նենգութիւնից։
Նրանք ձգում են, նրանք գերում են, նրանք կլանում են իրանց մէջ նայող խենթին։ Ես անդադար ուսումնասիրում էի այդ երկու սև աստղը, որ հետաքրքրութիւն ու զմայլանք են ներշնչում։
Արդեօք ո՞ր բարեհոգի դևն Է շրջապատել ինձ այս խորհրդաւորութեամբ, լռութեամբ, խաղաղութեամբ ու բուրմունքով։
Օ՜, երանութի՜ւն։
Այն, ինչ որ մենք սովորաբար կեանք ենք անուանում, իր երջանկալի զեղման ժամին իսկ չի կարող հեռաւոր կերպով նմանուել այն գերագոյն կեանքին, որ ճանաչեցի ես այժմ, որ վայելում եմ ահա րոպէ առ րոպէ, վայրկեան առ վայրկեան։
Ոչ, այլևս չը կայ րոպէ, չը կայ այլևս վայրկեան — ժամանակը չքացել է և սա յաւերժութիւնն է, երանութեան յաւերժութիւնը։
Բայց ահա մի ահեղ հարուած իջավ դրանս, մի ծանր հարուած ու կարծես դժոխային մի երագ է սա, կարծես բրիչով իմ կուրծքն են ծեծում։
Եւ աՀա ներս է մտնում մի Ուրուական։
Դատական պաշտօնեայ է դա, որ գալիս է օրէնքի անունով ինձ տանջելու, անարգ մի հարճ է, որ գալիս է ողբագին աղաղակելու և իր կեանքի գռեհկութիւնն իմ վշտին խառնելու, կամ