Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աճման ու շարժման վերաբերեալ՝ նրա ծննդեան դէպքերի, մահացումների, ամուսնութիւնների և ամուսնալուծութիւնների մասին հարուստ վիճակագրական տուեալներ, որոնք մեծապէս կը նպաստեն մասնագիտական ուսումնասիրութեան, հետևապէս նաև հասարակական ճանաչողութեան ազգաբնակչական հարցերի շուրջը։

Եթէ մի գեղեցիկ օր մտցնուեն Կովկասում զեմստվօյական հաստատութիւններ, շեշտենք՝ այնպիսի զեմստվօ, որ կարողանայ շօշափածս բոլոր հարցերին լիուլի բաւարարութիւն տալ, այն ժամանակ կարելի է խնայել կողմնակի մարմինների պալիատիւ աշխատանքը։ Բայց քանի մենք գտնւում ենք տակաւին նախագիծների և վէճերի շրջանում և քանի անյայտ է մեզ նոյնիսկ մտցնուելիք զեմստվօյի գործնական ապագան, թող փութան թուածս հայկական մարմինները կուլտուր-ուսումնասիրական մեծ գործին ձեոնամուխ լինելու։ Աւելին ասենք. նոյն իսկ լաւ զեմստվօ ունենալու դէպքում հայ հոգևոր վարչութիւններին մեր վերապահած ֆունկցիան պահպանում է ամբողջապէս իր արժէքը։ Ուրեմն թող ցոյց տայ հայ կուսակրօնների բարձր կոլլեգիան, որ ընդունակ է կուլտուրական այդքան հասունացած և համայնարժէք պահանջն ըմբռնելու և իկատար ածելու։

Բ. Իշխանեան


ՅՈՒՇԵՐ ԻՄ ԱՆՑՅԱԼԻՑ

I


Առայժմ ես կուզենայի գրի առնել իմ յուշերը կեանքիս այն շրջանից, երբ ես առաջին անգամ հաստատուեցի Թիֆլիսում, որն ինձ համար անծանօթ քաղաք էր, որովհետև ես աշակերտական և ուսանողական տարիներս ապրել եմ Մոսկուայում։

1888 թ. դեկտեմբերի սկզբներին էր, երբ ես Բաթումից հասայ Կովկասի մայրաքաղաքը... Մի այլ տեղ պատմել եմ, թէ ինչպէս ես ստիպուած էի Տրապիզոնի վրայով վերադառնալ Կովկաս...

Ձիւնախառն անձրև և անհիւրընկալ գիշեր էր, երբ կառքը կայարանից անցնելով կիսախաւար ու ցեխոտ փողոցներով, ինձ հասցրեց «C. H.» հիւրանոցը, որ գտնւում էր քաղաքի կենտրոնում...

Սակայն այստեղ պէտք է մի քիչ կանգ առնեմ և աշխատեմ, գէթ խոշոր գծերով, ծանօթացնել ընթերցողիս իմ ժամանակուայ (1884—1888) հայ ուսանողական կեանքի մի քանի կողմերին, որպէսզի շարունակութեան մէջ աւելի պարզ ու կապակցուած լինին մի քանի հանգամանքներ։

Ութսունական թուականի երկրորդ կիսում Ռուսաստանի ներքին կեանքում տիրում էր ամենադաժան րէակցիա. յեղափոխականների ստեղծած «կարմիր տերրորի» դէմ կառավարութիւնը գործադրում էր «սպիտակ տերրոր»։ Վարչական-ոստիկանական ճնշումն ստեղծել էր ամենաաննպաստ