26․
Վրաստանը ռուսաց ձեռքն անցնելուց առաջ և նրանից յետոյ դեռ աւելի քան կես դար այդ երկրռւմ՝ մեծ մասամբ նրա քաղաքներում բնակուող հայերի հոծ արհեստաւոր դասակարգը նամքարութիւններ էր կագմում։ Ամեն մի արհեստի ներկայացուցիներն իրանց առանձին համքարութիւնն ունէին։ Դրանք մի մի լաւ կազմակերպուած և ինքնավար մարմիններ էին, որոնք կատարում էին պետութեան հետ ունեցած համքարութեան վերաբերեալ գործերը և հսկում նրա ներքին կառավարութեան վրայ։ Պետութեան հետ ունեցած գործն այդ էր, որ նա իր անդամներից պետութեանը հասնելիք հարկը հաւաքում և տանում յանձնում էր կառավարութեանը համքարութեան անունից, որովհետև համքարութիւնն էր ճանաչուած հարկային միաւոր։ Գալով համքարութեան ներքին գործերին, պէտք է նկատել, որ նրանք շատ էին և բազմակողմանի։
Համքարական ինքնավար մարմինն էր, որ առանց պետական հաստատութիւնների և պաշտօնեաների միջամտութեան, քննում ու վճռում Հր համքարութեան վերարևրևալ ամեն տեսակ քաղաքացիական, դատաստանական, տնտեսական և կրօնական-բարոյական խնդիրներ․ նա նմանապէս տնօրինում էր ինքնօգնութեան վերաբերեալ ամեն տեսակ գործեր, ոչ միայն սովորական պայմաններում, այլ նաև աղէտների և պատահարների ժամանակ, որպիսիք են սովը, ժանդախտը, խոլերան և այլն։
Համքարութիւնն ունէր իր պաշտօնատար անձինքը և դատարանը, որոնց ընտրողը վարպետների ընդհանուր ժողովն էր։ Այս ժողովն էր նմանապէս, որ որոշում էր համքարական եկամուտների աղբիւրներն և համայնական կայքեր ու գումարներ ձեռք բերելու խնդիրները։
Համքարութեան վայելած այս արտօնութիւնները, ինչ ասել կուզի, հակառակ էին ռուսական օրէնքին, նրա ոգուն[1])։ Բայց որովհետև այդ ինքնավար կազմակերպութիւնները ոչ միայն օգտակար էին ժողովրդի ստուար մեծամասնութեանը, այլև պետութեանը, ազատելով նրան դատաստանական և վարչական շատ ու շատ աշիատանքներից և նեղութիւններից, ուստի և փոխարքայ իշխան Միխայիլ Վորոնցովը համքարների գոյութիւնը հանդուրժում էր, թոյլ տալով, որ ժամանակը ինքը գայ և առանց տարաձայնութիւնների ու ցնցումների վերջ դնէ համքարական կեանքի գոյութեանը։
Եւ ժամանակը եկաւ։
Ռուս–պարսկական և ռուս–տաճկական պատերազմների պատճառով տեղի ունեցած գաղթականութիւնները, ռուս կապիտալի մուտքը Կովկաս և Անդրկովկաս, նորանոր դասակարգերի հրապարակ գալը, նորանոր կարգերի սահմանումը և այլն եկան մրցելու համքարութեան հետ և նպաստելու նրա տապալմանը։ Կառավարութեան ուզածն էլ այդ էր, նա յարմար առիթի էր սպասում, որ սկսի երբեմե թաքան, երբեմն էլ բաց աշկարայ համքարութեան հակառակորդների՝ տնատէրերի և փողաւորների կողմը տաշել և համքարութեան քայքայումն ու կործանումը պատրաստել։
- ↑ Յայտնի բիւրոկրատ բարոն Նիկոլային չըքաշուեց նոյնիսկ յայտարարելու, թէ համքարութիւնները «գաղտնի ընկերութիւններ են», մինչդեռ նրանք աշկարայ գործում էին նոյնիսկ ռուսաց տիրապետութեան 60-ամեայ ժամանակամիջոցում։