Jump to content

Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց այդ միջոցին էր ահա, որ երկու մարդ հրապարակ եկան համքարութիւնը պաշտպանելո։ Դրանցից աոաջինը բժշկապետ Իւրիյ (Գէորգ) Հախվերդեանն էր, որն իր արուեստով չէր պարապում, այլ հայ գրականութեամբ և մասնաւորապէս հայ աշուղների երկերի ուսումնասիրութեամբ և հայ աշխարհաբառ լեզուի քերականութեան պատրաստութեամբ, իսկ երկրորդը ընթերցողին յայտնի Պետրոս Շանշեանն էր։

Հախվերդեանը միևնոյն ժամանակ Կովկասեան փոխարքայի առանձին յանձնարարութիւնների պաշտօնեայ էր։ Եւ իշխան Բարեատինսկին նրան էր յանձնել համքարութեան մասին մի լիուլի տեղեկագիր պատրաստել իրան ներկայացնելու համար։

Հախվերդեանը պատրաստեց, գրուատելով համքարութեան օգտակարութիւնը և հակառակորդների անարդարացիութիւնն ու միակողմանիութիւնը։

Հախվերդեանի հետ միաժամանակ համքարութեան մասին մի ոյսումնասիրութիւն հրատարակեց Պետրոս Շանշեանը, հարցը քննելով կրօնական, տնտեսական և պետական տեսակէտներից, և ըստ ամենայնի գտաւ համքարութիւնը շատ և շատ օգտակար և ուրեմն արժանի պաշտպանութեան ու հովանաւորութեան։

Հախվերդեանի տեղեկագիրը և Շանշեանի ուսումնասիրութինը իրանց արդիւնքն ունեցան։ Իշխան Բարեատինսկին ևս Վորոնցովի նման վճռեց առայժմ ձեռք չը տալ համքարութեանը։ Միևնոյն ժամանակ իշխան Բարեատինսկուն, ինչպէս և ուրիշ բարձրաստիճան պաշտօնեաներին, դուր չեկան Շանշեանի արտայայտած մտքերը և մասնաւորապէս այն հայեացքները, որ եւրոպական այս ու այն յայտնի տնտեսագէտի և ուսումնականի աշխատութիւններից քաղելով, դուրս էր բերել իր ուսումնասիրութեան մէջ։

Ռուս բիւրոկրատիայի աչքում Շանշեանն արղդէն կասկածելի անձն էր թուացել Ներսէսեան դպրոցում մտցրած փաիոխութիւնների պատճառով, մասնաւորապէս առարկաների աւանդման նկատմամբ մայրենի լեզուին նախապատւութիւն տալու համար։ Այժմ նրա «Երկու խսօսք համքարների մասին» գրքոյկը[1]) հկաւ մի նոր կասկած ևս աւելացնելու Շանշեանի վերաբերմամբ։

Մի քանի տարուց յետոյ այդ երկրորդ կասկածի վրայ աւելացաւ և երրորդը։

(Կը շարունակուի)

Եղիշե ա․ ք․ Գեղամեան

  1. Թիֆլիս 1887